Տեր, օրհնիր այս լուսաբացն ու օրը

256

Տեր իմ Աստված

օրհնյալ է անունը քո

փառաբանում եմ գործը քո

երախտապարտ եմ

շնորհակալ եմ քեզ

բոլոր շնորհների ու

պարգևների համար

ինչպես օրն է այս

լուսավոր ու պայծառ

խնդրում եմ Աստված իմ

օրհնիր օրն այս

լցրու այն մաքրությամբ

սիրով, ջերմությամբ

խանդավառությամբ ու խոնարհությամբ

ներիր մեղքերս, որոնք գործել եմ մինչ այժմ

օգնիր լինել ավելի խելամիտ ու ներողամիտ

և ճիշտ ուղի ընտրել

շնորհակալ եմ շատ Տեր իմ Գթասիրտ

Ամեն

Նյութը հրապարակման պատրաստեց Լավինֆո