Ձյուն գա գլխիդ, հաʹրճ․․․քաղաքական պայքարի նոր փուլ սկսել, բանտախուցն էլ դարձրել է քաղաքական գրասենյակ

181

Ձյուն գա գլխիդ,

հաʹրճ․․․քաղաքական պայքարի նոր փուլ սկսել, բանտախուցն էլ դարձրել է քաղաքական գրասենյակ

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Անձը ում պաշտոնավարման ժամանակ սպանվել է ՀՀ վարչապետ, ԱԺ նախագահ, ՀՀ գլխավոր դատախազ, ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ ՆԳ փոխնախարար, նախարարներ, ԱԺ

պատգամավորներ, ում նախագահության վերջում՝ Մարտի 1-ին տասը անմեղ քաղաքացի է սպանվել, ով սպանելու հրահանգ է տվել իրեն Պրիվետ Ռոբ ասելու հանդգնություն ունեցող

դասընկերոջը՝ Պողոս Պողոսյանին, ում նախագահության տասը տարում երկու հեռուստաընկերություն է փակվել, ում իշխանավարման շրջանում հարյուր հազարավոր մեր

հայրենակիցներ արտագաղթել են, հազարները տնավեր են դարձել՝ զրկվելով սեփականությունից, հարյուրավոր քաղբանտարկյալներ և հետապնդվողներ են եղել, որոշել է ակտիվ

քաղաքական պայքարի նոր փուլ սկսել, բանտախուցն էլ դարձրել է քաղաքական գրասենյակ:

Ձյուն գա գլխիդ, հաʹրճ»: