Դուք առավոտյան արթնանալուց հետո ջուր եք խմում, իսկ շատերը արթնանալուց անմիջապես հետո խմում են կիտրոնաջուր. Ահա թե ինչու…

403

Ինչպես մաքսիմում օգուտ ստանալ

Շատերն են արթնանալուց անմիջապես հետո խմում են կիտրոնաջուր: Դա վատ չէ, քանի որ կիտրոնը օգտակար է առողջության համար, հարուստ է սնուցող նյութերով, հակաօքսիդանտներով, սպիտակուցներով, Բ եւ Ց վիտամիններով, ֆլավոնոիդներով, ֆոսֆորով, կալիումով, ածխաջրերով ու եթերայուղերով: Այն հակաբակտերիալ, հակավիրուսային

հատկություննե ունի, նպաստում է իմունիտետի ձեւավորմանը:

Այս մենից բացի մեկ բաժակ գոլ կիտրոնաջուրը դատարկ ստամոքսին օգնում է մարսողությանը, ճնշում է ախորժակը, օգնում ազատվել ավելորդ քաշից, կարգավորում օրգանիզմի PH բալանսը:

Սակայն կա մեկ սխալ, որն անում են կիտրոնաջուր խմող մարդիկ: Նրանք թափում են կիտրոնի կեղեւը: Եվ իզուր, այն պտղի ամենաօգտակար հատվածն է:

Կիտրոնաջուր պատրաստելու ամենաճիշտ եղանակը

  • Վերցրեք 2 թարմ կիտրոն
  • Կտրատեք հաստ կամ բարակ շերտիկներով
  • Քամեք դրանք ջրի մեջ
  • Դրեք նաեւ կեղեւը ջրի մեջ
  • Վայելեք

Նկատի ունեցեք, որ կիտրոնի հյութը շատ թթու է, հետեւաբար պետք է խմել ձողիկի օգնությամբ՝ ատամերի էմալը չվնասելու համար: Հետո անհրաժեշտ է բերանը ողողել ջրով, կիտրոնահյութի մնացորդները մաքրելու համար:

Թարգմանությունը կատարվել է www.nastroy.net կայքից: