Ինչպիսի՞ն է այսօր և որտե՞ղ է ապրում 90-ականների աստղ Մայա Մարգարյանը. ՖՈՏՈ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

2288

90-ականներին բավականին հայտնի ու սիրված երգչուհի Մայա Մարգարյանը տարիներ առաջ ամուսնացավ և հեռացավ Հայաստանից:

 

Նա այսօր  բնակվում է Ֆրանսիայում և շարունակում է իր պարային գործունեությունն այնտեղ:Մայա Մարգարյանի սիրված երգերից էր «Զինվոր ես» կատարումը

“Ընթանում են պարապմունքները, զբաղվում եմ բեմադրությամբ: Հուսով եմ` մոտ ապագայում կլինի մեր առաջին բեմելը”,-ասել է նա եւ հավելել, որ ընդմիջումը պայմանավորված էր մայրիկի “պարտականությունների” կատարմամբ:):

Փոքրիկ Ալեքի խնամքն ու դաստիարակությունը Մայայից շատ ժամանակ է խլում: Նա կատակել է, թե որդին առաջին քայլերն է անում երգարվեստում. փորձում է վերարտադրել մուլտֆիլմերում հնչող մեղեդիները.“Նա այն տարիքում է, որ անընդհատ ուզում ես նայել, հետեւել”:

 

Մայա Մարգարյանը` որդու հետ

Այդուհանդերձ, նա փորձում է ժամանակ գտնել վոկալի պարապմունքների եւ մարզական կեցվածքի պահպանման համար.“Այստեղ շատ անելիքներ ունեմ եւ հուսով եմ` կամաց-կամաց կիրագործեմ: Ունեմ նոր երգեր, որոնք ժամանակի սղության պատճառով դեռեւս չեմ ձայնագրել”:

Խոսելով Հայաստան այցելելու մասին` Մայա Մարգարյանը հետեւյալն է նշել.“Իմ ու ամուսնուս աշխատանքային գրաֆիկը դեռեւս թույլ չի տալիս… Շատ ենք կարոտում: Հուսով եմ` մոտ ապագայում կկարողանանք մեր որդուն ցույց տալ իր իրական հայրենիքը”:

Տեքստը` Հասմիկ Միկիչյան/Bravo.am/
Լուսանկարները` Մայա Մարգարյանի անձնական արխիվից

: