Ավտոբուսը դուրս է եկել ճանապարհից, ընկել 150 մետր խորությամբ կիրճը եւ հայտնվել գետում. զոհվել է առնվազն 26 մարդ…

1302

Ինդոնեզիայում առնվազն 26 մարդ զոհվել ավտոբուսի վթարի հետեւանքով

Ինդոնեզիայում առնվազն 26 մարդ է զոհվել, երբ Հարավային Սումատրայի նահանգում մարդատար ավտոբուսն ընկել է կիրճը: Այդ մասին դեկտեմբերի 24-ին հայտնել Է Bernama գործակալությունը:

«Ավտոբուսը դուրս է եկել ճանապարհից, ընկել 150 մետր խորությամբ կիրճը եւ հայտնվել Լեմատանգ գետում»,- գործակալությունը մեջբերել է տեղի ոստիկանության ներկայացուցչի խոսքը: 50 ուղեւորներով ավտոբուսը Սումատրայի արեւմտյան ափի Բենգկուլու քաղաքից ուղեւորվել էր Պալեմբանգ քաղաք:

Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց, նրանցից ոմանք ծանր վնասվածքներ են ստացել:

Պատահարի վայրում շարունակվում է որոնողափրկարարական գործողությունը: Ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառները պարզվում են, հաղորդել Է ՏԱՍՍ-ը։