Միրտլ Կորբին՝աշխարհի միակ աղջիկն, ով ուներ 4 ոտք. ինչպե՞ս էր այդպես ստացվել ու ինչպե՞ս դասավորվեց նրա տարօրինակ ճակատագիրը

1057

Աշխարհը լի է տարօրինակ մարդկանցով, ում տարօրինակ պատմություններին ծանոթանալուց հետո հասկանում ես, որ քո կյանքից բողոքելու կամ դժգոհելու ոչ մի պատճառ չունես։ Այսպիսի մի տարօրինակ պատմության էլ առաջարկում ենք ծանոթանալ միասին և խոշորացույցի տակ պահել Միրտլ Կորբին՝ աշխարհի միակ 4 ոտանի աղջկան, ում կյանքը դասավորվեց չափազանց տարօրինակ ձևով։

Միրտլը ծնվել է 1868թ.-ին ԱՄՆ-ում Երեխան, ով ծնվեց 4 ոտքով , դարձավ իր հոր փող վաստակելու միջոցներից մեկը։ Հայրը նրան գումարի դիմաց ցույց էր տալիս հետաքրքրված մարդկանց, ովքեր դեմ չէին վճարել միայն թե տեսնեին այդ էակին, ով կարողացել է ծնվել 4 ոտքով։

Երբ Միրտլը դարձավ 13 տարեկան, նա սկսեց կենտրոնանալ իր կարիերայի վրա։ Նրան առաջարկ եկավ կրկեսից, որտեղ էլ աղջիկը սկսեց բազմաթիվ ներկայացումների գլխավոր հերոսուհին դառնալ։ Նրա ներկայացումները բավականին թանկ արժեին և աղջիկը ահագին գումար էր վաստակում դրա շնորհիվ։ Մարդիկ անհամբեր էին տեսնելու աշխարհի միակ 4 ոտանի արարածին, ով կարող էր այդ 4 ոտքով էլ շարժել ու դրանք այնպես օգտագործել, ասես հենց այդպիսին էլ պետք է լինի մարդու իրական օրգանիզմը։

Աստղային կարիերայի վերջը եկավ 19 տարեկանում, երբ Միրտլը ամուսնացավ Ջեյմս Բիկնելի հետ և հրաժարվեց իր կարիերայից։ Նա իրեն որոշեց ամբողջովին նվիրել իր ամուսնուն ու նորաստեղծ ընտանիքը։ Ամուսինը շատ էր սիրում նրան ու նրանք միասին բավականին հաշտ ու գեղեցիկ ընտանիք կազմեցին։

Սակայն սա դեռ ամենը չէ։ Միրտլը հղիացավ և վիրահատության ժամանակ պարզ դարձավ, որ աղջիկը նաև երկու հետույք ունի։ Բժիշկները կարողացան նրան մինչև վերջ հետազոտել, որից էլ պարզ դարձավ, որ աղջիկն իր վրա է կրում իր երկվորյակ քրոջ մարմինը, որը չէր հասցրել մինչև վերջ ձևավորվել ու մնացել էր կպած աղջկա մարմնին։

Որքան էլ որ ֆենոմենը բացահայտված էր Միրտլը, միևնույն է, մնաց պատմության մեջ, որպես պատմությանը հայտնի ամենատարօրինակ արտաքնով աղջիկներից մեկը, ով իր տեսքով կարողացավ հարյուրավոր դոլարներ աշխատել։