Արտակարգ դեպք..Հարբած տղամարդը սպանել է իր մեկ ամսական որդուն…

655

Չելյաբինսկի շրջանում հարբած տղամարդը սպանել է իր մեկ ամսական որդուն: Այս մասին հայտնում է «Ռոսբալտը»՝ հղում անելով Քննչական կոմիտեի հայտարարությանը:Հրապարակման համաձայն՝ 29-ամյա հայրը մի քանի անգամ հարվածել է երեխային, ինչից հետո մեծ բարձրությունից նետել է հատակին: Երեխան մահացել է ստացած վնասվածքներից: Նախնական տվյալներով՝ տղամարդը բարկացել է երեխայի վրա՝ լաց լինելու պատճառով:

Ծնողի նկատմամբ քրեական գործ է հարուցվել: Այժմ նա ձերբակալված է, որոշվում է կալանքի հարցը: