Ինչո՞ւ Նիկոլայ 2-րդ կայսրը քաչալացրեց իր արդեն հասուն բոլոր աղջիկներին. պատմություն, որ հայտնի է շատ քչերին

577

Հեղափոխությունից առաջ երկրով մեկ կարմրուկի համաճարակ տարածվեց։ Կայսեր դուստրերը՝ Օլգան, Տատյանան, Մարիան և Անաստասիան, վարակվեցին կարմրուկով։ Նրանք այնքան ծանր էին տանում իրենց հիվանդությունը, որ նրանց մազերը սկսեցին արագ թափվել։

Նիկոլայ 2-րդ կայսրը նրանց անհամաչափ ճաղատացումը կանխելու ու հիվանդության ճանկերից նրանց գոնե մի քիչ ազատելու համար որոշեց նրանց արագ քաչալացնել։

Իհարկե, աղջիկները մի քիչ տարօրինակ տեսք ունեին առանց իրենց շքեղ մազերի, սակայն, միևնույն ժամանակ, դա նրանց օգնեց ավելի արագ կազդուրվել։ Ռոմանովների ընտանիքի պատմությունը բավականին դժբախտ ավարտվեց, ինչպես որ հայտնի է պատմությունից, սակայն մինչ օրս էլ նրանց ճաղատ նկարները տեսնելը բավականին տարօրինակ է թվում, եթե չգիտես ամբողջ պատմությունն այս ընտանիքի մասին։