Գյումրիի «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում» մահացած Նորածնից արյան նմուշ են վերցրել հուղարկավորելուց հետո. բացահայտում

562

2016 թ․ մարտի 12-ին Գյումրիի «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում» մահացած և նույն օրը հուղարկավորված նորածնի դիակից, ըստ քրեական գործի նյութերի, արյան նմուշ են վերցրել հուղարկավորելուց հետո՝ մարտի 13-ին։ Այս մասին հայտնում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը:

Թե ինչ է տեղի ունեցել իրականում և ինչպես է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային վարչության քննիչ Յու. Բաղդասարյանը արյան նմուշ վերցրել մեկ օր առաջ արդեն իսկ հուղարկավորված նորածնից, անհասկանալի է։
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային վարչության քննիչ Յու. Բաղդասարյանը նորածնի մահվան դեպքով քրեական գործ է հարուցել մարտի 12-ին, իսկ արյան նմուշ վերցնելու որոշում կայացրել է մարտի 13-ին։ Ընդ որում՝ քրեական գործի նյութերում նշված է, որ արյան նմուշառումը կատարվել է ընթերակաների մասնակցությամբ։
Առկա է նաև նորածնի մահվան վկայականը և հուղարկավորման մասին տեղեկանք, որոնցում մահվան և հուղարակավորման ամսաթիվ է նշված մարտի 12-ը։