Հրապարակվել է տեսանյութ՝ ինչպես է վարորդների աչքի առաջ սողանքը քանդում կամուրջը

738

Հրապարակվել է տեսանյութ՝ ինչպես է Պերուում բլրի ստորոտի մի խոշոր զանգված պոկվում ու փլվում է Լիբերթադ գետի վրա կառուցված Կախաս կամրջի վրա:

Դեպքը տեղի է ունեցել երկրի հյուսիսում: Կամուրջը 3 տարի առաջ էին կառուցել: Սողանքի պատճառը հիգշաբթի օրը 12 ժամ շարունակ տեղացած հորդառատ անձրևերն են դարձել: Դեպքի վայրում բազմաթիվ մարդիկ են եղել, միայն հրաշքով նրանք չեն տուժել:
Գետերի վարարած ջրերը քանդել են տարածքի բազմաթիվ կամուրջներ, ոչնչացրել բերքի 50-100%-ը: