Արտակարգ դեպք. Դեռահասը դանակահարել է ծնողներին՝ իրեն հեռախոսից զրկելու համար

358

Այս ողբերգությունը տեղի է ունեցել ֆրանսիական Կուպյակ քաղաքում՝ մեկ շաբաթ առաջ: Կինն ու ամուսինը ննջասենյակում հանգիստ քնած են եղել, երբ նրանց վրա դանակով հարձակվել է իրենց 13-ամյա դուստրը:

Այժմ պարզվել է,որ դեռահասը կատաղության նոպայի մեջ է եղել, քանի որ ծնողները խլել էին նրա սմարթֆոնը: Նա դանակի մի քանի հարված է հասցրել հորն ու մորը: Նրանց հիվանդանոց են տեղափոխել, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: