Ինչպես անցավ գլխավոր տոնածառի լույսերը վառելու միջոցառումը. Փաշինյանը շրջեց Ամանորյա տոնավաճառում (ֆոտոռեպորտաժ)

344

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ, դուստրերի, Երեւանի քաղաքապետի,

նախարարական կազմի եւ ՀՀ Ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարի հետ միասին շրջել  է Երեւանի 2750-ամյակի պուրակում, որտեղ ամանորյա տոնավաճառ է այս տարի գործելու (ֆոտոռեպորտաժ):

Նշենք, որ այս տարի առաջին անգամ ամանորյա տոնավաճառը կգործի այս նոր պուրակում,նախորդ տարիներին այն գործել է Հյուսիսային պողոտայում:

Նշենք, որ այսօր 20:00-ից Հանրապետության հրապարակում մեկնարկեցին ամանորյա տոնական միջոցառումները, քաղաքապետը  վառեց  Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը` ազդարարելով տոնական միջոցառումների սկիզբը:

Նշենք, որ մինչ տոնածառի լույսերի վառվելը ամանորյա երաժշտական մյուզիքլ ցուցադրվեց, ոին հաջորդեց շքեղ հրավառություն եւ տոնական համերգ:

Բազմաթիվ քաղաքացիներ  եկել էին Հանրապետության հրապարակ մասնակցելու` տոնական միջոցառումներին:

Նշենք, որ ըստ կառավարության որոշման, ամանորյա միջողառումների համար նախատեսվել է 271,797 հազար դրամ, որը գումարվելու է Երեւանի բյուջեով հատկացված շուրջ 54 միլիոնին: Միջոցառումները կազմակերպելու է չորս ընկերություն, որոնցից երեքը, Կառավարության, Երեւանի քաղաքապետարանի եւ ԿԳՄՍ համատեղ քննարկումների արդյունքում, հետեւյալն են. «ՀԱԷԿ-ի շինարարություն» ՓԲԸ, «Սթեյջ Սթայլ» ՍՊԸ եւ «Ֆակտորի փրոդաքշն» ՍՊԸ: Չորրորդ ընկերությանը կընտրի Երեւանի քաղաքապետարանը: