«Տեսնես ինչի «լայվ» չի մտնում երկրի համար վճռորոշ հարցերի քննարկման համար». Լուսինե Հարոյան

278

«Ազգային Համաձայնության» համանախագահ Լուսինե Հարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլ Փաշինյանն իր էջում 3 անգամ անդրադարձել է պետական միջոցներով իր դստեր համար մեքենա գնելու փաստին` ընդ որում, մի անգամ նույնիսկ «լայվ» է արել այն բանից հետո, երբ հերթական անգամ ստել է, թե իբր մեքենա գնելու որոշումը կայացվել է 2018 թվի ապրիլի 6-ին, երբ ինքը դեռ վարչապետ չէր, այսինքն՝ հերթական անգամ մեղքը գցել է նախկինների վրա, բայց էլեկտրոնային գնումների կայքից տեղեկանում ենք, որ «Մուրան» ընկերությունից գնում արվել է 2018 թվի նոյեմբերին և դեկտեմբերին, երբ ինքն արդեն վարչապետ էր:
Բայց դա էլ արդեն կարևոր չէ, մենք արդեն սովոր ենք, որ Նիկոլ Փաշինյանը հանգիստ կարող է կեղծել՝ ակնհայտ սուտ տեղեկություններ հրապարակելով:
Կարևորը ու ցավալին գիտե՞ք որն է:
Որ Նիկոլ Փաշինյանը «լայվ» չի մտնում երկրի համար վճռորոշ հարցերի քննարկման համար, այն հարցերի, որոնք իրականում հուզում են մարդկանց` զինվորների սպանությունն ու ինքնասպանությունը բանակում, «հանցագործ» դատավորների կաշառելու կոռուպցիոն գործարքը, 2020 թվից առաջին անհրաժեշտության ապրանքների սպասվող աննախադեպ թանկացումը, ՀՀ պետական սահմանի Ոսկեպար հատվածում հակառակորդի ակտիվությունը, Արցախի բանակցությունների մասին Մամեդյարովի հարցազրույցն ու Մինսկի համանախագահների հայտարարությունները ու շատ այլ հարցեր:
Տեսնես ինչի՞:
Որովհետև հիմա Նիկոլ Փաշինյանին հետաքրքում է միայն իր էլեկտորատը` պողոսը, որին պիտի համոզի, որն ինքն այն առաջվա «աղքատ», «մաքուր» ու «ոչ մի բանի վրա աչք չունեցող» տղեն ա, կինոյի տղեն:
«Բրեմենյան երաժիշտներ 3» բեմադրությունն էլ իրականացվեց «ձեռքի հետ» հայտնի վտարանդիին ռեաբիլիտացնելու ակնկալիքով ևս:

Շատ ափսոս, որ երեխաներն են դառնում այս ամենի մասնակիցը:
Նիկոլ Փաշինյան, չգիտեմ պողոսի համար` ոնց, բայց շատերիս համար շատ ավելի ցանկալի կլիներ լսել ձեր բացատրությունները նշածս կարևորագույն հարցերի շուրջ:
Միգուցե լուրջ մտածեի՞ք ձեր «լայվերի» ուղղվածությունը փոխելու մասին»: