Ուղեղներդ լրիվ եք հարթուկե՞լ, տո՜․ մեղավորը մենք ենք, որ ձեր նման միջակություններին ու ոչնչություններին տեղ ու նշանակություն ենք տվել

2258

Արվեստի ու մշակույթի 60 «հայտնի գործիչներ»… Հայտնի` ինչո՞վ։

Նայում եմ այդ «հայտնիների» և «վաստակավորների» ցուցակը ու չեմ կարողանում զսպել քմծիծաղս ու ափսոսանքի զգացումս։

Հետհայացք եմ գցում մեր ոչ հեռու պատմությանն ու մեր այսօրվան` Հովհաննես Թումանյան, Կոմիտաս, Մարտիրոս Սարյան, Եղիշե Չարենց, Վազգեն Վեհափառ, Պարույր Սեվակ, Մինաս, Հրանտ Մաթևոսյան, Հրաչյա Ներսիսյան, Ֆրունզիկ Մկրտչյան, Ավետ Տերտերյան, Սիլվա Կապուտիկյան Երվանդ Մանարյան, Տիգրան Մանսուրյան, Սոս Սարգսյան, Վարդուհի Վարդերեսյան, Գալյա Նովենց և էլի ու էլի շատերը։ Իրար կողք դրեք նշված 60-ի ցուցակն ու իմ թվարկած անունները և փորձեք համեմատել նրանց հեղինակությունն ու վաստակը։

Իսկ հիմա պատասխանեք մի շատ պարզ հարցի` իմ թվարկած անուններից ո՞վ կպաշտպաներ քոչարյան ռոբիկին։

Վստահ ասում եմ` ոչ ոք։ Ոչ ոք, որովհետև այդ մարդիկ եղել են ու կան մեր ժողովրդի խիղճն ու պատիվը, մեր երկրի աղը։

Ու հիմա հայտնվել է իրենցից ոչինչ չներկայացնողների / բացառությամբ մեկ-երկուսի, որոնց համար պարզապես ափսոսում եմ/ մի ցուցակ ու ի ցույց դնելով չգիտես ինչպես ու ինչի համար ստացած կոչում ու մեդալ, ռոբիկի ազատությունն է պահանջում։

Սրանց թվում է, թե իրենք այնքան հեղինակություն ու պատիվ ունեն, որ կարող են իրենց իրավունք վերապահել իշխանություններից ինչ-որ բան պահանջել։

Ուղեղներդ լրիվ եք հարթուկե՞լ, տո՜։ Կուրացել ու խլացել ե՞ք։ Էէէ՜՜՜…

Մեղավորը մենք ենք, որ ձեր նման միջակություններին ու ոչնչություններին տեղ ու նշանակություն ենք տվել։ Թեև չկա չարիք առանց բարիքի` դուք սթափեցրիք ժողովրդին ու հիմա բոլորը շատ լավ գիտեն, թե դուք ձեզնից ինչ եք ներկայացնում։

Մեղք եք ու ողորմելի…