ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ. Հրազդանի բնակչին դաժանաբար սպանածն ազգությամբ թուրք է

605

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ տաք հետքերով բացահայտվել է Հրազդան քաղաքում 51-ամյա Ռոբերտ Հախվերդյանի՝ առանձնակի դաժանությամբ սպանությունը։

Ոստիկաններն ու քննիչները մի քանի օպերատիվ քննչական խմբերով եղել են մի քանի հասցեներում և, ի վերջո, նշված սպանությունը կատարելու կասկածանքով Հրազդանի ոստիկանություն են բերման ենթարկել Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի բնակիչ՝ 41-ամյա Գարիմով Աղամամադիին, որն ազգությամբ թուրք է. նա ձերբակալվել է։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր աղբյուրը, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ էր ստացվել, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 91 շենքի 10-րդ բնակարանում տղամարդու դի կա: Ոստիկաններն ու քննիչները նշված բնակարանի, որը 4-րդ հարկում է, հյուրասենյակում հայտնաբերել էին 51–ամյա Ռոբերտ Հախվերդյանի դին, իսկ նշված սենյակում խառնաշփոթ վիճակ էր տիրել: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ գլխի և մարմնի տարբեր մասերում եղել են հարվածի հետքեր: Փաստի առթիվ քննչական վարչության պետ Մ. Վարդանյանի որոշմամբ ստեղծվել էր քննչական խումբ, որտեղ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Նյութի աղբյուրը` YN.am