Այ սենց մի օր էլ զարթնելու եք ու տեսնեք, որ թռել ա, ձեզ թողնելով մեն-մենակ անցումային արդարադատության գիլյոտինի տակ. Հրանտ Խալաթյանը՝ Փաշինյանի մասին

211

Օգտատեր Հրանտ Խալաթյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Գիշերը նայեցի «Փաշինյան ընտանիքի արկածները» գիտաֆանտաստիկ թրիլլերը․․․
Սկզբում ուզում էի ազգիս առաջնորդին խորհուրդ տալ փոխել ախռանայի կազմը՝ դիլետանտության պատճառով, բայց հետո հիշեցի 2008թ․ մարտի մեկի դեպքերն ու հասկացա, որ վարչափեդիս դեմ անզոր են աշխարհի բոլոր թիկնազորները, եթե ինքը որոշել ա թաքուն ծլկել։

Հ․Գ․ Առակս ինչ կցուցանե, չհարգելի քպ-ական վերնախավ, այ սենց մի օր էլ զարթնելու եք ու տեսնեք, որ թռել ա, ձեզ թողնելով մեն-մենակ անցումային արդարադատության գիլյոտինի տակ, խելքներդ գլուխներդ հավաքեք․․․
Հա, ի դեպ, սա ատելության խոսք չէ, ընդամենը՝ տրամաբանական կանխատեսում