«Քաղաքական ուժերից էնքան հույսդ կտրես, որ սկսես սեփական քեֆերի երգիչներից ստորագրություն մուրալ». Բաբաջանյան

338

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քաղաքական ուժերից ու անհատներից էնքան հույսդ կտրես, որ սկսես սեփական քեֆերի երգիչներից (շոու բիզնեսի «աստղերից») ստորագրություն մուրալ»:

Մեկ այլ հրապարակմամբ Բաբաջանյանը գրել է. «Դուք երգում էիք, երբ մեզ հետապնդում էին, դուք երգում էիք, երբ մեզ ծեծում էին, դուք երգում էիք, երբ մեզ բանտարկում էին, դուք չէիք դադարում երգել, երբ մեզ նույնիսկ սպանում էին․․․

Հեղափոխությունից ի վեր վերջապես դուք լուռ եք:

Բայց դուք ուզում եք կրկին երգել, երբ մեզ կհետապնդեն, կծեծեն, կբանտարկեն ու վերջապես․․․ կսպանեն»: