Վարչապետի խոսնակը՝ Մարիամ Փաշինյանի համար նոր ամենագնաց գնելու լուրերի մասին

193

Մարիամ Փաշինյանի համար նոր մեքենայի ձեռքբերումը համապատասխանում է «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքին։

Այս մասին ասել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը` մեկնաբանելով Փաշինյանի ավագ դստեր համար նոր ամենագնաց գնելու լուրը։

Ավելի վաղ լրատվամիջոցների մեկը նշել էր, որ 27 հազար դոլար արժողությամբ մեքենան Մարիամ Փաշինյանն ընտրել է անձամբ, և այն գնվել է պետական պահպանության ծառայության միջոցներով։

«Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 6.1-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն «Վարչապետի պաշտոնավարման ժամանակահատվածում պետական պահպանություն տրամադրվում է նաև նրա հետ համատեղ բնակվող, ինչպես նաև նրան ուղեկցող ընտանիքի անդամներին»,–ասել է Կարապետյանը:

Կարապետյանի խոսքով` նման դեպքերում անհրաժեշտության դեպքում պետական պահպանության ծառայությունն օրինական կարգով կարող է ձեռք բերել նաև տրանսպորտային միջոցներ