Նիկոլը սա չի ներելու!!! ՔԱՈՍ արտակարգ իրավիճակ Աննա Հակոբյանի արած դրամահավաքին «ՍԱՍ-ի Արտակը»…

526

«Հրապարակ» թերթը գրում է. «Մոտ մեկ ամիս առաջ դրամահավաք իրականացրած Աննա Հակոբյանն անցած շաբաթ կրկին դրամահավաք էր անում։ Արդեն ավանդույթ է դառնում ճոխ սեղանների շուրջ ունևորներին հավաքելը և նրանց համար աճուրդներ կազմակերպելը։

Картинки по запросу «ՍԱՍ-ի Արտակը»

Այս անգամ մի տարբերություն կար՝ մշակութային դեմքեր էլ էին ներկա և իրենց ներկայությամբ կոչված էին փողահավաքն «օրհնելուն», որ քննադատություն չհնչի, ինչը, ի դեպ, իշխանական խոսափողները «հաչոց» են անվանում։Մի տարբերություն էլ կար․ վարչապետի տիկինը փորձել էր այնպիսի ելույթ ունենալ, որ ներկաները ոչ միայն փող տային,

այլև կարեկցանքով լցվեին իր և ողջ ակցիայի հանդեպ, քանի որ իրենք ծանր, տանջալից աշխատանք են կատարում՝ նորոգում են, բուժում են, կարիքներ են հոգում մեր նման «ապերախտ» հասարակության համար, որն ի վիճակի չէ հասկանալ ո՛չ բարեգործության իմաստը, ո՛չ գիտակցել, որ դա արվում է կամավոր։

Картинки по запросу «ՍԱՍ-ի Արտակը»

Ոչ էլ ըմբռնել, որ մեր փողատերերն ամեն մեկը մի սրբություն է՝ անշահախնդրության և հայրենասիրության մարմնացում, որոնք պատրաստ են յուրաքանչյուր կարիքավորի ձեռքը բռնել, ամեն քանդված դպրոցի ու մանկապարտեզի սանի համար հոգի տալ։

Картинки по запросу «ՍԱՍ-ի Արտակը»

Իսկ դրամահավաքին ներկաների թվում էին ոչ միայն բոլոր իշխանությունների կողքին կանգնած Տիգրան Մանսուրյանը, այլև, օրինակ, Գաբրիել Ջեմբերջին՝ Լևոն Սարգսյանի բիզնես-պարտնյորը, որը, թվում է, պետք է նստած լիներ Լևոն Սարգսյանի կողքի «կամերում»։

Картинки по запросу «ՍԱՍ-ի Արտակը»

Կամ՝ ՍԱՍ-ի Արտակը, ում ընկերությունում 2017-ի ընտրությունների նախօրեին տեղի ունեցած ժողովը պետք է ընտրակեղծարարության ցանկը գլխավորեր։

Բարեգործության մասին սրտառուչ ճառեր ասողները մի հարցի էլ պետք է պատասխանեն՝ այդ մարդկանցից ո՞ր մեկը կբացեր իր քսակը, եթե դրամահավաքը ոչ թե վարչապետի կինն աներ, այլ ուրիշ հիմնադրամի ղեկավար»:

Картинки по запросу «ՍԱՍ-ի Արտակը»

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Картинки по запросу «ՍԱՍ-ի Արտակը»

 

Картинки по запросу «ՍԱՍ-ի Արտակը»

 

Картинки по запросу «ՍԱՍ-ի Արտակը»