Ես քաղաքապետարանին «Կամազ» չեմ նվիրել. Սամվել Ալեքսանյան

223

Երեկ Հրապարակ օրաթերթը հարցազրույց էր ունեցել գործարար Սամվել Ալեքսանյանի հետ, որտեղ անդրադարձ էր եղել կրկին Երևանի քաղաքապետարանին նվիրատվություն արված «Կամազների» թեմային:

ArmLur.am-ը մեկնաբանության համար կրկին դիմեց գործարար Սամվել Ալեքսանյանին` հասկանալու համար, թե ի վերջո Սամվել Ալեքսանյանը քաղաքապետարանին «Կամազներ» նվիրել է, թե ոչ։

– Ես արդեն պատասխանել եմ, որ ոչ մի բան չեմ նվիրել քաղաքապետարանին։

– Ինչո՞ւ, ի՞նչ վատ բան կա նվերի մեջ։

– Վատ բան չկա, ուղղակի հարցնում եք կամազ նվիրել ես, ասում եմ չեմ նվիրել։ Կարողա գործերս լավ լինեն, ավգոբուս նվիրեմ քաղաքապետարանին, բայց չեմ արել։

-Պարո’ն Ալեքսանյան, այսինքն՝ հնարավոր է առաջիկայում ավտոբուս նվիրե՞ք քաղաքապետարանին:

– Որ գործերս լավ լինեն, ավտոբուս կնվիրեմ քաղաքապետարանին։ Վատ բան չկա դրա մեջ: Բայց ես «Կամազ» չեմ նվիրել քաղաքապետարանին: Եւս մեկ անգամ կրկնում եմ: Էլ ոնց ասեմ: