ՑԱՎԱԼԻ ԴԵՊՔ…Ես մի քանի վայրկյանում կորցրեցի և ապագաս, և չծնված երեխայիս, և ամուսնուս

851

24-ամյա Կրիստինա Գեռերոն և իր ամուսին Ֆաբիանը նորապսակ զույգ էին Տեխասից,ովքեր նոր էին իմացել,որ փոքրիկի են սպասում:Նրանք երջանկությունից 7-րդ երկնքում էին,սակայն ճակատագիրը այլ բան էր պատրաստել նրանց համար:

Նրանք հանգստից էին վերադառնում,երբ 21-ամյա վարորդը իր մեքենայով բախվեց իրենց մեքենային:Ֆաբիանը տեղում մահացավ,իսկ Կրիստինային ծայրահեղ ծանր վիճակում շտապօգնության մեքենան հասցրեց հիվանդանոց:

Չնայած այս դժբախտությանը`աղջիկը իրեն չէր կորցնում,քանի որ երեխայի կյանքը իրենից էր կախված:Մի քանի ժամ անց բժիշկները հայտնեցին,որ Կրիստինան երեխային կորցրել է:Դժվար է պատկերացնել աղջկա հոգեվիճակը:Նա մի քանի ժամվա ընթացքում կորցրեց իր կյանքի ամենակարևոր 2 մարդկանց` ամուսնուն և երեխային:Հիվանդանոցից դուրս գրվելով Կրիստինան որոշեց համացանցի միջոցով կիսել  իր վիշտը  ընկերների հետ:Ես կորցրի հարազատներիս միայն այն պատճառով,որ ինչ-որ մեկը որոշել էր,թե կարող է հարբած վիճակում մեքենա վարել: