Շոու-բիզնեսի որոշ ներկայացուցիչների նկատմամբ քրգործ է հարուցվել․ ՊԵԿ փոխնախագահն անուններ չնշեց.

177

Շոու-բիզնեսի բազմաթիվ ներկայացուցիչներ հարկային մարմիններ են ներկայացրել հայտարարագրեր և կատարել են հարկային պարտավորությունները,

սակայն կան նաև այնպիսիք, ովքեր չեն կատարել և նրանց նկատմամբ քրեական գործեր են հարուցվել։

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՊԵԿ նախագահի տեղակալ էդվարդ Հովհաննիսյանը։

Հարցին, թե քանիսի նկատմամբ է քրեական գործ  հարուցվել՝ պատասխանեց՝ չեմ ասի։