Կատաստրոֆիկ իրավիճակ Կոտայքում..այս պահին կրակոցներ…3 հոգի տեսեք ինչ են ստեղծել ամբողջ մարզում. միայն իմանաք, թե ում վրա են հարձակվել…

697

Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, ոստիկանության ծառայողների օպերատիվ գործողությունների արդյունքում հերթական գողն է բռնվել հանցանքի վայրում։ Ժամը 05։30-ի սահմաններում ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Աբովյանի

պահպանության բաժնի ծառայողները «Տաշիր Պիցցա»-ի մոտ ծառայություն կատարելու ժամանակ օպերատիվ տեղեկություն են ստանում, որ Հատիսի փողոցի 1/7 հասցեում գործող «ԱՐԵԳԱԿ» Ունիվերսալ վարկային կազմակերպություն» ՓԲԸ-ի «Աբովյան» մասնաճյուղում գողություն է տեղի ունենում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ

Շամշյանը, ոստիկանները, շտապ մոտենալով նշված վայր, նկատում են, որ 2 հոգի վազելով դիմում են փախուստի, իսկ մեկին, ոստիկանները հետապնդելով, կարողանում են վնասազերծել։ Ոստիկանության ծառայողները՝ որպես նախազգուշացում, 1 կրակոց են արձակում, որպեսզի

հանցագործը կանգ առնի, սակայն նա գող կատվի նման դիմում է փախուստի, բայց նրան չի հաջողվում. ինչպես ժողովուրդն է ասում՝ «գող, սիրտը դող», տաք հետքերով ոստիկանների կողմից վնասազերծվում է։ Դեպքի վայր են ժամանում ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Սևան Քոչարյանը, ոստիկանության Աբովյանի բաժնի օպերատիվ խումբը՝

բաժնի պետ Խորեն Բարխոյանի գլխավորությամբ։ Ժամանում են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Մհեր Վարդանյանի, նույն վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ Ռուբեն Մկրտչյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հովհաննես Վարդանյանի գլխավորությամբ։

Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է ՀԿԳ ավագ քննիչ Հ. Վարդանյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 177 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են նշված մասնաճյուղի ապակե դռան փականը՝ կոտրված, երբ հանցագործները,

մտնելով ներս, փորձել են գողություն անել, սակայն ոստիկանների օպերատիվ գործողությունների արդյունքում իրենց գործն ավարտին չեն հասցրել։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փախուստի դիմած ու գողության կասկածանքով բռնվածը Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ՝ 19-ամյա Գոռ Ասլանյանն է,

ով քննիչի որոշմամբ որպես կասկածյալ, ձերբակալվել է։ Դեպքի վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են հանցագործության գործիք «բոլգարկա», դիմակ, երկաթե լինգ, դանակ, որոնք քննիչի որոշմամբ առգրավվել են։ Իսկ քիչ առաջ էլ ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրի զննությամբ հայտնաբերեցին «Մակարով» տեսակի ատրճանակից արձակված

պարկուճը, որը, ըստ նախնական տեղեկությունների, ճիվաղներին հետապնդելիս, ինչպես «Շմայսն» էր ասում՝ օրենքի տառին համապատասխան, ոստիկանության ծառայողը նախազգուշական կրակոց էր արձակել։ Քննիչի որոշմամբ ոստիկանության Կոտայքի բաժնի փորձաքրեագետ Արթուր Մելիքյանը փաթեթավորեց հայտնաբերված պարկուճը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ օպերատիվորեն գործած ու հանցագործներին վնասազերծածները ոստիկանության ՊՊԳՎ աշխատակիցներ Զավեն Սևյանն ու Ռուբեն Ղևոնդյանն են։ Իսկ վարկային կազմակերպության աշխատակիցներն էլ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին.

«Եթե ոստիկանները վայրկյանների ընթացքում չհասնեին դեպքի վայր ու օպերատիվ չգործեին, գողերն իրենց սև գործն անելու էին»։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի վայրից փախուստի դիմած մյուս 2 հանցագործների ինքնությունը պարզելու, նրանց

հայտնաբերելու ուղղությամբ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

© shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2019/12/15/1143013/