Էջմիածնում 73-ամյա պահակը դաժանաբար սպանել է իր ծանոթին..Դաստակներն էլ կացնով կտրել է

304

73-ամյա Սլավիկ Մաթևոսյանին մեղադրանք էր առաջադրված դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:Դատարանը հաստատված է գնահատել հետևյալ հանգամանքները: Սլավիկ Մաթևոսյանը միայնակ բնակվել է Էջմիածնի Զվարթնոց թաղամասում: Աշխատել է որպես նույն թաղամասի սկզբնամասում՝ նախկին սուրճի արտադրամասի հարևանությամբ գործող ավտոտեխսպասարկման կետի տարածքի պահակ:Տուժող Խորեն Ս.-ն աշխատել է վերոհիշյալ ավտոտեխսպասարկման կետի տարածքում՝ որպես էլեկտրիկ:Սլավիկ Մաթևոսյանն աչքերը վիրահատելու համար շուրջ երկու տարի գումար է խնայել, հավաքած գումարը պահել է իր աշխատավայր պահակատան սենյակում տեղադրված մետաղե պահարանում:2017 թվականի նոյեմբերի 21-ին Սլավիկ Մաթևոսյանը հայտնաբերել է, որ մետաղե պահարանից իր գումարը՝ 380 հազար դրամը, անհետացել է: Գումարը գողանալու համար Սլավիկը կասկածել է Խորենին, խոսել է նրա հետ ու պահանջել է գումարը վերադարձնել: Խորենը չի ընդունել Սլավիկի մեղադրանքները: Սլավիկը վրդովվել է, որոշել է մեկ անգամ էլ խոսել Խորենի հետ ու վերջինիս կողմից գողության կատարումը դարձյալ հերքելու դեպքում… սպանել նրան…2017 թվականի դեկտեմբերի 5-ի առավոտյան Սլավիկ Մաթևոսյանը սուրճի չգործող արտադրամասի հետնամասում՝ տեսանելի վայրում դրել է դանակ ու կացին և սպասել է Խորենին: Վերջինս ժամը 9-ն անց 30-ի սահմաններում գնացել է աշխատանքի: Սլավիկը դիմավորել է նրան ու առաջարկել է զրուցելու նպատակով գնալ սուրճի արտադրամասի հետնամաս: Այնտեղ Սլավիկ Մաթևոսյանը ցույց է տվել դանակն ու կացինը, ապա պահանջել է, որ Խորենն ասի ճշմարտությունը՝ իր գումարը գողանալու վերաբերյալ, հակառակ դեպքում սպառնացել է սպանել նրան ցուցադրված գործիքներով:Խորեն Ս.-ն դարձյալ հերքել է գումար գողանալու հանգամանքը: Սլավիկ Մաթևոսյանը, ըստ մեղադրանքի, նրան կյանքից զրկելու դիտավորությամբ դանակով հարվածել է նրա որովայնի կողային հատվածին: Դրանից հետո դանակի բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, պատճառել է մահ, որը վրա է հասել ներքին և արտաքին սուր արյունահոսության, հեմոռագիկ շոկի, կրծքավանդակի ու պարանոցի շրջաններում բազմաթիվ կտրած-ծակած, թափանցող վնասվածքների արդյունքում:Ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության՝ պարանոցին հասցված հարվածների արդյունքում վնասվել են տուժողի քնային զարկերակի ճյուղերը, վահանաձև աճառը, շնչափողը: Կրծքավանդակի շրջանում վնասվել են աջ նախասիրտը, աջ թոքը… Պարանոցի շրջանի վերքային խողովակները, ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության՝ ունեն 3-7 սմ խորություն: Կրծքավանդակի շրջանի վերքային խողովակները՝ 13-15 սմ խորություն…Դանակի հարվածներով Խորեն Ս.-ին սպանելուց հետո, ըստ մեղադրանքի, Սլավիկ Մաթևոսյանը կացնով հարվածել է տուժողի

պարանոցին, համոզվել է, որ նա սպանվել է, ապա կացնի հարվածներով հետմահու անդամահատել է տուժողի երկու դաստակները, տարածքում լվացվել, «իրեն կարգի է բերել» ու գնացել է ոստիկանության բաժին, հայտնել է կատարած սպանության մասին:Պահակատան մետաղե պահարանից 380 հազար դրամի գողության մասով առանձին քրեական գործ է հարուցվել:Նախաքննության ժամանակ Սլավիկ Մաթևոսյանն իրեն մեղավոր է ճանաչել դիտավորյալ սպանության համար: Հայտնել է, որ երբևէ ընտանիք չի ունեցել: Առողջական խնդիրներ էլ չի ունեցել, միակ խնդիրը տեսողության հետ էր կապված՝ լավ չէր տեսնում, պիտի վիրահատվեր…Սլավիկ Մաթևոսյանն ասել է, որ ինքն է սպանել էլեկտրիկ Խորենին, ինչի համար չի զղջում՝ «լավ է արել՝ սպանել է», հետո էլ ներկայացել է…