ՈՒշադրություն. Արտահանվող բանանում խոլերայի փոխանցողներ են հայտնաբերվել. Զգուշացեք…

1188

Էկվադորից արտահանվող բանանում խոլերայի փոխանցողներ են հայտնաբերվել

«Ռոսսելխոզնադզորը» Էվկադորից արտահանվող բանանի խմբաքանակում բազմակեր սապատավոր ճանճ է հայտնաբերել, որը խոլերայի փոխանցող է համարվում, հաղորդվում է գերատեսչության կայքում:

Հաղորդագրության մեջ հստակեցվում է, որ Էկվադորից արտահանվող բանանի մեջ պարբերաբար հայտնաբերվում են բազմակեր սապատավոր ճանճեր:

«Ռոսսելխոզնադզորը» հայտարարել է, որ նման խախտումների դեպքում ժամանակավոր սահմանափակումներ կմտցվեն Էկվադորից բանանի ներկրման վրա, քանի որ բազմակեր սապատավոր ճանճերի տարածումը լուրջ սպառնալիք է Ռուսաստանի տարածքում բուսասանիտարական իրավիճակի և քաղաքացիների առողջության համար: