«Աստղիկ» ԲԿ-ում ավարտվել է Հայաստանում երկրորդ չափահաս պացիենտի լյարդի փոխպատվաստումը․ Քույրը քրոջն է նվիրաբերել իր լյարդի մի մասը (ֆոտո)

242

«Աստղիկ» բժշկական կենտրոնում հենց նոր ավարտվել է Հայաստանում երկրորդ չափահաս պացիենտի լյարդի փոխպատվաստումը։ 23-ամյա աղջիկը իր լյարդի մի մասը զոհաբերել է 24-ամյա քրոջը, ով լյարդի ցիռոզ ուներ։

Վիրահատությունը, ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցին հայտնեցին ԲԿ-ում, տեւել է 8,5 ժամ։ Այն կատարել է նույն թիմը, որը մի քանի ամիս առաջ արել էր երկրում առաջին վիրահատությունը, այդ թվում՝ պրոֆեսոր, վիրաբուժական գծով փոխտնօրեն Հայրապետ Բարսեղյանը, վիրաբուժական բաժանմունքի ղեկավար Արայիկ Ոսկանյանը եւ վիրաբուժական բաժանմունքի ամբողջ թիմը։ Հայաստանցի մասնագետների հետ աշխատել էր նաեւ Բուռնազյանի անվան պետական բժշկագիտական կենտրոնի վիրաբուժական կլինիկայի ղեկավար, պրոֆեսոր Սերգեյ Ոսկանյանը, ով Երեւան է ժամանել վիրահատությանն աջակցելու նպատակով։

Այժմ եւ դոնորը, եւ ռեցիպիենտը գտնվում են ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, նրանց վիճակը կայուն է։

Հիշեցնենք, որ 56-ամյա կինը՝ լյարդի ցիռոզով, որն առաջ էր եկել հեպատիտ С-ի պատճառով, դարձել էր Հայաստանում առաջին պացիենտը, որին դոնորական լյարդ փոխպատվաստվեց։ Նրան եւս վիրահատել էր «Աստղիկ» ԲԿ-ի թիմը։ Դոնորը նրա 20-ամյա աղջիկն էր։

Հոկտեմբերի 22-ին «Արաբկիր» ԲԿ-ում կատարվել էր Հայաստանում լյարդի առաջին փոխպատվաստումը անչափահաս պացիենտին։ Ինչպես լրագրողներին հայտնել էր բուժկենտրոնի տնօրեն Արա Բաբլոյանը, պացիենտը 10 տարեկան 8 ամսական ր։ Նա տառապում ր լյարդի բնածին ֆիբրոզով՝ վտանգավոր հիվանդություն, որն առանց լյարդի փոխպատվաստման կսպաներ նրան առաջիկա ամիսներին։ Պացիենտի համար դոնոր է դարձել հայրը, որը նրան է տվել իր լյարդի մի մասը։

  

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում