Լևոն Տեր-Պետրոսյանի որդին ամսական 100,000 դոլար է հատկացնում Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման և ԼԳԲՏ համայնքի քարոզին ուղղված աշխատանքների իրականացման համար (տեսանյութ)

502

Ըստ Alternativ.am-ի հավաստի տեղեկությունների` Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը ուղղված քարոզչության աշխատանքներով զբաղված են նաև արտախոհրդարանական որոշակի ուժեր։ Խոսքը մասնավորապես վերաբերվում է Լևոն Տեր-Պետրոսյանի որդի Դավիթ Տեր-Պետրոսյանին, ո՛վ ոչ ավել և ո՛չ պակաս ամսական 100,000 ամերկյան դոլար է հատկացնում տխրահռչակ կոնվենցիայի վավերացման և ԼԳԲՏ համայնքի քարոզին ուղղված աշխատանքների իրականացման համար։ Սակայն այդ աշխատանքները չեն սահմանափակվում միայն Դավիթ Տեր-Պետրոսյանի անձով․ այդտեղ գործում են այնպիսի հանրային դեմքեր, ինչպիսիք են ՍԴ ինքնահռչակ նախագահ Վահե Գրիգորյանը, «Անտարես»  հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը, «Ազատություն»  ռադիոկայանի նախկին լրագրող, ներկայիս կառավարության ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը և այլք։

Մեզ հասած տեղեկություններով վերջիններս մոտ ապագայում պատրաստվում են բացել գրասենյակներ, որտեղ արդեն կնդգրկվեն և քարոզչական աշխատանքներ կտանեն տարբեր արևմտյան ուժերի կողմից ներդրված մանր ու միջին  դեմքեր։ Հայտնի է նաև, որ նույն Արմեն Մարտիրոսյանը պատրաստվում է աշխատություն հրապարակել, որտեղ նշվելու են այն դրական կողմերը, որոնք ի հայտ կգան ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների նկատմամբ պետական բարձր հովանավորության պայմաններում, իսկ այս ամենի լուսաբանումն ու փիառը իրականացնելու է Հովհաննես Մովսիսյանը լրատվականների միջոցով։

Մենք չկարողացանք պարզել՝ ինչքան աշխատավարձ են ստանում սույն մարդիկ, սակայն այն հանգամանքը, որ վերջիններս պարբերաբար հանդիպում են՝ փաստ է։ Վերջերս համացանցում հայտնվել էր տեսանյութ, որտեղ սույն մարդիկ հանդիպել են և երկար քննարկումներ ունեցել։

Ստամբուլյան կոնվենցիայի  աջակիցների դաշինքի այս կարկառուն ներկայացուցիչներից Վահե Գրիգորյանը կենաց և մահու պայքար է մղում՝ ՍԴ նախագահի պաշտոնին նշանակվելու համար, սույն կոնվենցիայի վիճահարույց կետերը ՍԴ-ով անցկացնելու համար։ Իսկ այդ պայքարը օժանդակվում է թե՛ պետական ապարատի կողմից, թե՛ արևմտյան կասկածելի ուժերի։

Ներկայումս մենք աշխատանքներ ենք տանում՝ պարզելու համար, թե այդ 100,000 դոլարից ինչքան   աշխատավարձ է ստանում Վահե Գրիգորյանը։

Հարց է առաջանում՝ ո՞ւր կորան 90-ականներին թալանված ու մսխված միլիարդավոր դոլարները և մեկ այլ հարց է՝ ով է դրանք տնօրինում։