Երկար տարիներ անց մտա նախկին նշանածիս ֆեյսբուքի էջը․․․միայն այդ ժամանակ հասկացա, թե նա ինչի համար ժամանակին լքեց ինձ

380

Մեր սիրուն կարող էին նախանձել բոլորը։ Ես ու իմ նշանածը՝ Արմանը, ծանոթացել էինք ուսանողական տարիներին։ Նա իմ առաջին սերն էր։ Մենք միշտ միասին էինք, միմյանց ամեն օր սեր էինք խոստովանում, որոշել էինք ամբողջ կյանքում միասին լինել։ Ամեն ինչ հիանալի էր, բայց մի օր Արմանը առանց որևէ բացատրություն տալու ասաց, որ պիտի բաժանվենք։ Ես ուզում էի իմանալ պատճառը, նրա ընկերների միջոցով էի փորձում ինչ-որ բան պարզել, բայց ապարդյուն։

Картинки по запросу Спустя много лет зашла на страницу бывшего жениха и поняла почему на самом деле он решил расстаться со мной

Ի վերջո, հաշտվեցի եղածի հետ, սովորեցի ապրել առանց նրա։ Երևի պետք չէ պատմել, թե որքան եմ տառապել։ Ես չէի դադարում մտածել այն մասին, թե ինչ վատ բան եմ արել, ես համոզված էի, որ մեղավորը ես եմ։ Գուցե անզգուշաբար նեղացրել եմ նրան կամ ինչ-որ մեկը իմ մասին ստեր է հորինել և պատմել նրան․․․

Եվ ահա գրեթե 5 տարի անց որոշեցի գտնել նրան ֆեյսբուքում և նայել անձնական էջը։ Անկեղծ ասած, պատրաստ էի տեսնել ամեն ինչ, բայց ոչ միայն դա․․․

Պարզվեց, որ ինձանից բաժանվելուց հետո Արմանն ամուսնացել է իր տնօրենի դստեր հետ։ Ես շատ երջանիկ լուսանկարներ տեսա․․․նրանք երկու երեխա ունեն։ Ակնհայտ էր, որ լավ են ապրում, հաճախ ճանապարհորդում են։

Երբ մենք նշանված էինք, Արմանն ընդունվել էր աշխատանքի, որ մեր հարսանիքի համար գումար կուտակի։ Ես այդ աղջկան էլի էի տեսել, երբ մի քանի անգամ գնացել էի Արմանի աշխատավայր։

Похожее изображение

Այսինքն իմ նշանածը փոխել է ինձ գումարի և լավ կյանքի հետ։ Մենք երկուսս էլ հասարակ ընտանիքից ենք, բնականաբար, դժվար կլիներ միասին մեծ հաջողությունների հասնել, իսկ նա էլ ընտրեց հեշտ ճանապարհը՝ ինձ միայնակ թողնելով․․․

Նյութը հրապարակման պատրաստեց havesovinfon