Լուսանկարներ, որոնք ցնցեցին աշխարհը

303

«Օմաիրա Սանչեսի մահը»:

Ամենացնցող լուսանկարներից մեկն արվել է 1985 թվականի նոյեմբերի 13-ին: Այդ օրը Կոլումբիայում ժայթքել էր Նևադո դել Ռուիզ հրաբուխը, որի հետևանքով զոհվել էր 23.000 մարդ: Այս դեպքը ցնցել էր ամբողջ աշխարհը և հիմնականում մի լուսանկարի պատճառով, որն աղետի վայրում արել էր լուսանկարիչ Ֆրենկ Ֆուրնիեն: Լուսանկարում պատկերված է փոքրիկ աղջիկ Օմաիրա Սանչեսը, ով մինչև վիզը ցեխի մեջ էր, իսկ ոտքերը սեղմված էին տան բետոնե կոնստրուկցիաների մեջ: Փրկարարները փորձում էին փրկել երեխային, բայց դա ուղղակի անհնար էր: Աղջիկը դիմացավ 3 օր: Ինչպես հիշում են լրագրողները, երեխան անընդհատ երգում էր, շփվում էր շրջապատողների հետ և չէր հանձնվում: 3-րդ գիշերն Օմաիրայի մոտ հալյուցինացիաներ սկսվեցին, որից հետո նա մահացավ: Այս լուսանկարն արվել է նրա մահվանից մի քանի ժամ առաջ:

Սով Սուդանում»

1993 թվականին Քևին Քարթերի կողմից արված այս լուսանկարը ցնցեց ամբողջ քաղաքակիրթ աշխարհը, որի համար հեղինակը ստացավ «Պուլիտցերովյան» մրցանակ: Հեղինակը պատմել է, որ լուսանկարն անելուց հետո նա քշել է գիշատիչին, և ուղղակի նայել է, թե ինչպես է երեխան մահանում: Շշուկներ տարածվեցին, որ Քարթերը մրցանակը ստանալուց երկու ամիս հետո ինքնասպան է եղել:

Վառվող բուդդայականը»:

Այս լուսանկարի հեղինակը Մալկոլմ Բրաունն է: Դա շատ հետաքրքիր նախապատմություն ունի: Լուսանկարիչը հեռախոսազանգ է ստանում՝ առաջարկով՝ լինել քաղաքի խաչմերուկներից մեկում, կոնկրետ ժամի: Երբ նա հասնում է նշված վայրը, ավտոմեքենայից մի քանի բուդդայական են դուրս գալիս: Նրանցից մեկը նստում է գետնին, իսկ մյուսները սկսում են վրան բենզին լցնել: Նստած բուդդայականը լուցկով վառում է իրեն՝ ի նշան բողոքի, և մինչև մահանալը ոչ մի ձայն չի հանում:

«Հաղթանակի օրը, Time square, 1945 թիվ»:

Լուսանկարն արվել է Նյու Յորքում, 1945 թվականի օգոստոսի 14-ին, երբ Ճապոնիայի կապիտուլյացիայի մասին նորությունն ազդարարեց Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը: Այդ օրը քաղաքում շրջում էր 20-րդ դարի ամենատաղանդավոր լուսանկարիչներից մեկը՝ գերմանացի վտարանդի Ալֆրեդ Էյզենշտատը: Նա նկատեց մի նավաստու, ով համբուրում էր աչքին ընկնող բոլոր աղջիկներին: Լուսանկարը հայտնվեց «Լայֆ» ամսագրի շապիկին:

72-ամյա գիտնականը հոգնել էր մամուլի հետապնդումներից, և երբ նրան 100.000-րդ անգամ խնդրեցին ժպտալ՝ վերջինս ցույց տվեց լեզուն: Լուսանկարի հեղինակը Արթուր Սեյսն է:

hay-info.ru