Հրայր Թովմասյանը, ի նշան բողոքի մատ կտրած եւ բերան կարած դատապարտյալների քայլին, ասել էր… Զ. Հովհաննիսյան

231

Էլի ուզում եմ հստակ տարբաժանում լինի անձի հանդեպ իմ վերաբերմունքի և նրա շուրջ կատարվող գործողությունների միջև։

Դեռևս 2012 թվականն էր, իսկ Հրայր Թովմասյանը՝ տակավին ՀՀ արդարադատության նախարարը։

Հրայր Թովմասյանը, ի նշան բողոքի մատ կտրած եւ բերան կարած դատապարտյալների քայլին, ասել էր․
«Մի մասը, որը բերանն է կարում, այդ մարդկանց մոտ այդ անցքերը արդեն կան։

Իրենց համար սովորական ինչ-որ բան է դարձել։ Այսինքն, ինչպես որ աղջիկները ականջօղ են կրում, այդպես էլ իրենց համար այդ կարելն է»։

Քաղաքացիական մի խումբ ակտիվիստներ, որոնց թվում նաև ես, խիստ դատապարտեցինք նախարար Թովմասյանի նման ցինիկ կեցվածքը՝ թել ու ասեղ հանձնելով և առաջարկելով կարել սեփական բերանը։

Ինձ համար ծայրահեղ անմարդկային էր սարսափելի պայմաններում գտնվող դատապարտյալներին ծաղրելը, քանի որ ինձ համար մարդը գերագույն արժեք է, անկախ գտնվելու վայրից։

Հիմա ինձ համար շատ կարևոր է իմ կողմից դեռևս 7 տարի առաջ խիստ գնահատականի արժանացած պաշտոնյայի հանդեպ կատարվող յուրաքանչյուր գործողության օրինականությունը։

Նաև, ամբողջովին մերժում եմ այն պնդումները, որոնց հեղինակներն ասում են․

«Բա որ իրենք սպառնում ու նվաստացնում էին մարդկանց, լա՞վ էր, թող դիմանան ու իմանան, թե ինչ ենք քաշել իրանց ձեռը»։ Չէ, շատ վատ էր ու վատ օրինակը չպետք է դառնա օրինաչափություն։

Զառա Հովհաննիսյան

hay-info.ru