92-ամյա այս բժշկուհին 10 հազարից ավելի վիրահատություն է իրականացրել և չի էլ մտածում թոշակի անցնելու մասին

232

Եթե Դուք անկեղծ սեր եք տարածում դեպի Ձեր մասնագիտությունը, ապա ժամանակը չի կարողանա Ձեզ կանգնեցնել : Ասվածի ամենավառ վկայությունը Աննա Լևուշկինան է՝ ռուս վիրաբույժ-պրոկտոլոգ, ում 92 տարին լրացել է այս տարի՝ 2019-ի մայիսին :

Աննա Լևուշկինան ծնվել է 1927 թ. մայիսի 5-ին Ռյազան մարզում՝ անտառահատի և ուսուցչուհու ընտանիքում : Բոլոր հարազատներից միայն մորաքույրն էր թերապևտ, սակայն նա չի Աննայի մեջ սեր արթնացրել դեպի բժշկությունը : Երիտասարդ տարիքում աղջիկը երազում էր երկրաբան դառնալ : Նրան գրավել էր արշավների ռոմանտիկան և մշտապես դժվարություններ հաղթահարելու հնարավորությունը : Սակայն ամեն ինչ փոխվեց ընդամենը մեկ գիրք կարդալուց հետո.

«Ես կարդացի Վիկենտիյ Վերեսաևայի «Բժշկի գրառումները» գիրքը : Այն ինձ այնքան գրավեց, որ որոշեցի բժիշկ դառնալ : Չէ՞ որ բժկի մասնագիտությունը ևս կապված է դժվարություններ հաղթահարելու հետ՝ հիվանդություններ, սեփական հոգնածություն, նորը սովորելու մշտական ձգտում… » :

Պատերազմի ծանր տարիներն ու հետպատերազմական շրջանը չազդեցին ապագա վիրաբույժի կամքի վրա : Ավարտելով դպրոցը հաղթական 1945-ին՝ Ալլա Լևուշկինան ուղևորվեց՝ ընդունվելու մոսկովյան բժշկական համալսարան : Սակայն այնտեղ նրան հիասթափություն էր սպասում. համալսարան կարող էին ընդունվել միայն մայրաքաղաքի ուսանողները : Ժամանակ չկորցնելու համար նա ընդունվեց մանկավարժական համալսարան, սակայն մեկ տարի անց վերադարձավ Մոսկվա և գրանցում ստացավ :

Երրորդ կուրսում աղջկան հնարավորություն ընձեռնվեց հայտնի վիրաբույժ Բորիս Պետրովսկու օգնականը դառնալու, որը հետագայում դարձավ ԽՍՀՄ առողջապահության նախարարը : Փոքրամարմին ուսանողուհին ստիպված էր լինում աթոռակի վրա կանգնել՝ վիրահատական սեղանին հասնելու համար : Հենց այդպես էլ նա աշխատում է մինչ օրս :

Համալսարանն ավարտելուց հետո Ալլա Լևուշկինան երեք տարի աշխատեց Տուվայում. աշխատանքը, իր բոլոր բարդություններով հանդերձ, գրավում էր Ալլային : Սակայն հետագայում նա, միևնույն է, վերադարձավ Ռյազան : Սկզբում աշխատանքի անցավ սանիտարական ավիացիայում, որտեղի բժիշկները օգնություն էին տրամադրում հեռավոր բնակավայրերի բնակիչներին : Այդ ժամանակահատվածի ընթացքում Ալլան մեծ փորձ ձեռք բերեց, քանի որ վիրահատությւոնները շատ բարդ էին և նա երբեմն ստիպված էր լինում աշխատել անգամ դաշտերում ու մառաններում :

Այնուհետև Ալլային առաջարկեցին վիրաբույժ-պրոկտոլոգի կուրս անցնել : Ոչ ոք դա անել չէր ցանկանում, քանի որ խորհրդային տարիներին այն նոր մասնագիտություն էր համարվում : «Հասակդ թույլ չի տա», — կատակում էին գործընկերները : 4 ամիս անց նա դարձավ շրջանում ոլորտի միակ մասնագետը և աշխատում է արդեն 67 տարի : Շնորհիվ Ալլայի և նրա գործընկերներից մեկի՝ Ռյազանում պրոկտոլոգիական բաժանմունք է բացվել :

Այսօր Ալլա Լևուշկինան հիվանդանոցի լեգենդներից է, քանի որ կատարել է ավելի քան 10 հազար վիրահատություն : Այս փխրուն կինը աշխատանքի է գնում տաքսիով և հիվանդանոցում շատ դանդաղ է տեղաշարժվում : Սակայն նրա ձեռքերի և ուղեղի աշխատանքին կնախանձեն անգամ երիտասարդները : Այդ իսկ պատճառով օրվա սկզբին անգամ նրա սենյակի դռան դիմաց մեծ հերթեր են գոյանում :

Հաճախ Ալլան այնպիսի վիրահատություններ կատարելուպատասխանատվություն է ստանձնել, որոնցից հրաժարվել են բոլոր գործընկերները : Նման վիրահատություններից մեկի արդյունքում նրան հաջողվել է փրկել մի կնոջ կյանք, որը հետագայում երկու երեխա է լույս աշխարհ բերել :

Ալլա Լևուշկինան ապրում է իր մասնագիտությամբ, որը նրան ուժ է տալիս : Եվ աշխտատասիրությունը, բնականաբար, պարգևատրվում է. 2014 թ. Ալլա Լևուշկինային շնորհվեց «Մասնագիտության հավատարմության համար» համառուսական մրցանակ : Սակայն ինչպես նախկինում, այսօր ևս բժշկուհին իր մեծագույն մրցանակը համարում է ապաքինված հիվանդներին :

blognews.am