Վարչապետ Փաշինյանի առողջական վիճակը մտահոգիչ է

647

Մի քանի օր առաջ գրել էի իմ անհանգստությունը՝ կապված վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարքագծի, հոգեկան վիճակի, որոշումների կայացման հախուռն վիճակի ու, առհասարակ, դրանից բխող հետևանքների մասին:
Հատկանշական փաստ կա, որ հանրության շրջանում կա մեծ հետաքրքրվածություն բարձրաձայնածս մտահոգությունների վերաբերյալ:

Այսուհետ ես կանդրադառնամ Նիկոլ Փաշինյանի՝ տարբեր ժամանակների գործողություններին ու ելույթներին, ասեմ ավելին՝ հոգեբան ընկերներիս հետ հանրության ուշադրությունը կսևեռենք կոնկրետ դրվագների վրա:

Հարգելի՛ ժողովուրդ, իսկապես վարչապետ Փաշինյանի առողջական վիճակը մտահոգիչ է, և քանի որ գտնվում ենք պատերազմական իրավիճակում, մեր անտարբերությունը կարող է պետականության կորստի պատճառ դառնալ:

Որպես նախաբան ներկայացնում եմ Հիվանդությունների միջազգային դասակարգման (ICD-10 (International Statistical Classification of Diseases and Related Health Problems 10th Revision-WHO Version for 5-րդ գլուխը՝ նվիրված հոգեկան խնդիրներին, որոնց պարագայում պետք է առկա լինեն անձի խանգարումների ընդհանուր ախտորոշիչ չափանիշներ, որոնք բերված են ստորև։ Այս վիճակները չեն բնութագրվում ուղիղ ձևով գլոբալ ուղեղի ուղիղ վնասվածքով կամ հիվանդությամբ կամ հոգեկան այլ խանգարումներով։ Դրանք անձնային խանգարումներ են, որոնք լայն իմաստով նորմայից, առողջից տարբերվող հոգեվիճակ են, այսինքն՝ սահմանային վիճակ, որը բնորոշվում է անձնային որոշակի առանձնահատկությունների սրացմամբ։ Անձնային խանգարումներն իրենցից ներկայացնում են անձնային տիպ կամ վարքային միտում, որոնք բնորոշվում են դիսկոմֆորտով և տվյալ մշակույթում ընդունված նորմայից շեղումով և բավարարում են հետևյալ չափանիշներին․

• ակնառու աններդաշնակություն անձնային դիրքորոշումներում և վարքում, որը հաճախ ներառում է գործունեության մի քանի ոլորտներ, օրինակ՝ հուզական դրսևորումները, իմացական գործընթացները՝ ընկալումն ու մտածողությունը, այլ մարդկանց նկատմամբ վերաբերմունքը և այլն։ Տարբեր մշակութային պայմաններում կարող է անհրաժեշտ լինի մշակել հատուկ չափանիշներ՝ սոցիալական նորմերի հետ կապված,

• վաղուց առաջացած և անձնային խանգարման էպիզոդներով չսահմանափակվող անոմալ վարքագծի խրոնիկ բնույթը,

• անոմալ վարքագիծը ընդգրկուն է և անձնային ու սոցիալական իրավիճակների լայն դիապազոնի նկատմամբ ադապտացիային հստակ խոչընդոտող է,

• վերոհիշյալ հատկությունները, որպես կանոն, առաջանում են մանկության տարիքում կամ դեռահասության շրջանում և շարունակում են իրենց գոյությունը հասունության շրջանում,

• ոչ միշտ է խանգարումը ուղեկցվում մասնագիտական և սոցիալական արդյունավետության նշանակալից վատթարացմամբ։

Մեր ուսումնասիրվող անձի հոգետիպը շատ նման է ըստ ICD-10 (International Statistical Classification of Diseases and Related Health Problems 10th Revision -WHO Version for ;2016) 5-րդ գլխում նկարագրած F60.3 կոդով նշված հուզական անկայուն անձնային խանգարմանը, մասնավորապես՝ էքսպլոզիվ անձնային խանգարմանը։ Ըստ DSM-5-ի (Diagnostic and Statistical Manual of Mental Disorders)՝ անձնային խանգարումը նման է ագրեսիվ վիճակների, իմպուլսիվ ու վարքային խանգարումներին (disruptive, impulse-control, and conduct disorders), մասնավորապես՝ ընդհատվող էքսպլոզիվ խանգարմանը (Intermittent Explosive Disorder)։

Նշված անձնային խանգարումներին բնորոշ է բնազդային մակարդակի լարվածություն, կպչունություն, քիչ ճկունություն։ Ամենաբնորոշ հատկությունը դիսֆորիայի առաջացման հակումն է, ինչը խոժոռված փնթփնթացող դյուրագրգիռ վիճակ է՝ չարացած տրամադրությամբ, որն ուղեկցվում է չափից ավելի անգհանգստությամբ՝ ի պատասխան ցանկացած արտաքին ազդակի։ Դիսֆորիայի ընթացքում նկատվում է աֆեկտիվ բռնկունություն։ Դիսֆորիան կարող է տևել ժամեր կամ օրեր և առանձնանում է տրամադրության չարացած ու մռայլ երանգներով։ Աֆեկտը այս դեպքում առանձնանում է ոչ միայն մեծ ուժգնությամբ, այլև տևողականությամբ։ Աֆեկտային վիճակները կարող են դրսևորվել նրանում, որ անձն ինքն է փնտրում և առիթ ստեղծում կոնֆլիկտի համար։ Կոնֆլիկտը շատ հաճախ նրանց համար հանդիսանում է նորմալ միջավայր, և ըստ այդմ, ենթագիտակցորեն կամ գիտակցված նրանք ստեղծում են կոնֆլիկտային վիճակներ, որտեղ իրենց ավելի «ապահով» են զգում, ինչպես նաև միշտ պայքարում են (հաճախ արդարության մարտիկներ են կամ համարում են իրենց այդպիսիք), իսկ եթե հակառակորդ չունեն, ստեղծում են այդպիսիններին։

Նման մարդիկ, որպես կանոն, շատ բաներից դժգոհ են, առիթ են ման գալիս բծախնդրության, ցանկացած առիթով մտնում են վիճաբանության մեջ՝ դրսևորելով չափից շատ տաքարյունություն։ Ճկունության բացակայությունը, կամակորությունը, սեփական անսխալականության համոզմունքը և մշտական արդարության պայքարը, որը, մեծ հաշվով, տանում է սեփական շահերի, իրավունքի և հետաքրքրությունների պայքարի, բերում են նրանց անհամատեղելիությանը կելեկտիվում և ստեղծում են խնդիրներ տանը և աշխատավայրում։

blognews.am