Նաիրի Հունանյանը վաղաժամկետ ազատ արձակման դիմում է ներկայացրել

211

Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության գլխավոր կատարող Նաիրի Հունանյանը դիմում է ներկայացրել պայմանական վաղաժամկետ ազատ արձակման համար։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։

Սահմանված կարգով դիմումը քննարկվելու է 80-օրյա ժամկետում։

Հունանյանի ազատազրկման 20 տարին լրացել է, 20 տարուց հետո ցմահ դատապարտյալներն իրավունք ունեն դիմել պայմանական վաղաժամկետ ազատման համար:

mamul.am