15 տարեկանում նա 19 կիլոգրամ էր, սակայն անորեքսիա չուներ․ ահա թե ինչ տեսք ունի նա հիմա, և որն էր այդ ամենի պատճառը

192

«Ոչ, ես անորեքսիկ չէի»,- ասում է 15 տարեկանում 19 կգ քաշ ունեցող, սակայն այժմ արդեն 20-ամյա Քեթի Թենքրեդը։ Աղջիկը լույս աշխարհ էր եկել բնածին արատով՝ օմֆալոցելեով, այն է՝ որովայնի առաջնային պատի արատ, երբ որովայնի խոռոչի օրգանները դուրս են գալիս որովայնի խոռոչից։

10-12 տարեկանում Քեթին կշռում էր 3-4 տարեկան երեխայի չափ։ Չնայած նա սիրում էր ուտել, նրա օրգանիզմը չէր մարսում այն։ Ի վերջո սա հանգեցրեց նրան, որ մի օր աղջկան հոսպիտալացրին՝ ջրազրկման, ծայրահեղ ուժասպառության և թերսնուցման ախտանիշներով։

Այժմ Քեթին 20 տարեկան է, ու վերջին տարիներին 33 վիրահատություն է տարել, որոնց շնորհիվ հիմա կշռում է 44 կգ՝ առնվազն երկու անգամ ավել, քան տարիներ առաջ։

«Հիմա վերջապես կարողանում եմ առանց անհանգստանալու սնվել, ուտել այն, ինչ ցանկանում եմ։ Այն ժամանակ մարդիկ շատ անշնորհք էին վարվում ինձ հետ․ փողոցում տեսնելիս բացականչում էին «Աստված իմ, կարծես կմախք լինի», «Հաստատ անորեքսիկ է․․․» և նմանատիպ այլ արտահայտություններ։ Իսկապես նիհար էի, բայց դա բնածին արատ էր, ինչի պատճառով անձին ծաղրանքի ենթարկելը շատ սխալ բան է»,- վերջերս պատմել է Քեթին։

Ճիշտ է, հիմա ևս նա բժիշկների հսկողության տակ է գտնվում և սնվելիս պետք է որոշ կանոններ պահպանի, այնուամենայնիվ, ազատվել է օմֆալոցելե հիվանդությունից և զբաղվում է հասարակական գործունեությամբ՝ աջակցելով նմանատիպ խնդիրներով տառապող մարդկանց։

nor-info