Ողբերգական վթարին զոհ է գնացել 3 մարդ

222

Հոկտեմբերի 20-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:40-ի սահմաններում, BMW մակնիշի 36 LD 941 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Իսակովի պողոտայում, «Պարկինո» ավտոլվացման կետի դիմաց, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել երկաթե էլեկտրասյանը:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, փրկարարները քաղաքացիների օգնությամբ՝ օգտագործելով հատուկ տեխնիկա, մեծ դժվարությամբ ավտոմեքենայից դուրս են բերել 2 վիրավորներին և 3 մահացածներին:

mamul.am