«Վիճակը բավարար էր». Ռոբերտ Քոչարյանը դուրս է գրվել հիվանդանոցից և տեղափոխվել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

225

Մարտի 1-ի գործով առանցքային ամբաստանյալ, սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանը դուրս է գրվել «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից, որտեղ հոկտեմբերի 9-ին ենթարկվել էր վիրահատության, գրում է Armtimes.com-ը: Ռոբերտ Քոչարյանի «Իզմիրլյան»-ից տեղափոխվել է «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ:

Բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը մեր զրույցում ասաց, որ Քոչարյանի վիճակը բավարար էր: Հարցին, թե նա արդյոք նորից վերադառնալո՞ւ է հետազոտման՝ ԲԿ տնօրենը պատասխանեց, որ չի կարող ասել:

Ռոբերտ Քոչարյանի «Իզմիրլյան»-ից տեղափոխվել է «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ: Բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը մեր զրույցում ասաց, որ Քոչարյանի վիճակը բավարար էր: Հարցին, թե նա արդյոք նորից վերադառնալո՞ւ է հետազոտման՝ ԲԿ տնօրենը պատասխանեց, որ չի կարող ասել: Թե ինչ վիրահատության է ենթարկվել Քոչարյանը, բժշկական կենտրոնում չեն բացահայտում:

Նախորդ շաբաթ Արմեն Չարչյանը մեր զրույցում ընդամենը նշեց, որ ստացել են Քոչարյանի հյուսվածքաբանական (հիստոլոգիա) հետազոտության պատասխանը: Ըստ այդմ՝ Քոչարյանի մոտ չի հայտնաբերվել որեւէ քաղցկեղային բջիջ, չարորակացման միտում:

© shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2019/10/21/1138410/