Պարո՛ն Փաշինյան, դուք քաղաքական մայմուն եք. Հովհաննես Խաչատրյան

666

Հանրապետական կուսակցության անդամ Հովհաննես Խաչատրյանը Ֆեյսբուքի էջում գրել է․ Պարոն Փաշինյան դուք քաղաքական մայմուն եք: Իշխանազավթման օրերից դուք սկսեցիք ո´չ միայն ատելություն սերմանել անձերի հանդեպ, այլ Ձեր կոչերով այդ ատելությունը ուղեկցվեց նրանց ընտանիքներ:

Ձեր շարքերում կանգնած, ամեն օր Ձեր ներարկած դոզան ընդունելով գլուխները կորցրած մի խումբ ամբոխներ դագաղներ, մահվան լենտեր էին օգտագործում, մոռանալով, որ այդ մարդիկ ունեն երեխաներ:

Իսկ թե ո՞վ է պատասխան տալու այդ երեխաների, այդ օրերի ստրեսների համար, միանշանակ Դու´ք՝ պարոն դասալիք: Այդ ամենի միջով անցել են Էդուարդ Շարմազանովի, Արմեն Աշոտյանի երեխաները, նույնը շարունակվում է այսօր՝ ՍԴ նախագահի դստրերի հանդեպ:

Իսկ երբ Ձեր օտար մարմինների անկանոն շարժումից ծնված բալեն ելույթ է ունենում և լինում են քննադատություններ, միանգամից Ձեր համախող ամբոխները իրենց պաշտպանողական վահաններն են ի ցույց դնում: Այն, ինչի միջով անցան բոլոր այն անմեղ երեխաները և տեսան այդ ամենը Ձեր շնորհիվ, նույնը լինելու է Ձեր հանդեպ, անկախ այն ամենից եթե դա մե´նք չենք ուզում:

© shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2019/10/19/1138315/