Թբիլիսիում Հեյդար Ալիևի կիսանդրու վրա տեղադրվել է յուրատեսակ ուղերձ. «Որդի՛ս, Արցախը Հայաստան է, և վերջ»

375

Մեր պատասխանը Չեմբեռլենին. Թբիլիսիում Հեյդար Ալիևի կիսանդրու վրա տեղադրվել է յուրատեսակ ուղերձ ավագ Ալիևից կրտսերին՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն և ադրբեջաներեն լեզուներով գրված. «Որդի՛ս, Արցախը Հայաստան է, և վերջ»։


Ամեն դեպքում, ես վանդալիզմին դեմ եմ, բայց քանի դեռ ԱԱԾ զբաղված է տանիքների չափագրմամբ և մեր հասարակության հոգեկերտվածքային գծերի տրանսֆորմացիայի նոր մակարդակի նվաճմամբ, իսկ Անվտանգության խորհրդի նիստին գրեթե զուգահեռ ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում ադրբեջանցի հաքերների կողմից տեղադրվում է Ալիև կիրթ-կրտսերի բացականչական ուղերձը Արցախի վերաբերյալ, ապա գոնե սա կարելի է համարել մեր պատասխանը Չեմբեռլենին։

blognews.am