ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԹԻՎ 92 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՈՒՄ ԳՈՏԻՆԵՐՈՎ ԱԹՌԻՆ ԿԱՊԵԼ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ

209

 

Ինչո՞ւ են թիվ 92 մանկապարտեզում գոտիներով աթռին կապել երեխաներին | Հրապարակ 18.10.2019

Այսօր համացանցում հայտնվել էր թիվ 92 մանկապարտեզում գոտիներով կապված երեխաների լուսանկարները։

«Հրապարակ»-ը կապվեց մանկապարտեզի տնօրեն Կարինե Հարությունյանի հետ՝ պարզաբանում ստանալու համար։ Վերջինս նշեց, որ դրանք աթոռներ են՝ նախատեսված քայլելու խնդիրներ ունեցող երեխաների համար․ «Մեզ դա տրամադրել է «Արբես» բժշկական կենտրոնը, որոնք նախատեսված են հենաշարժողական խնդիրներ ունեցող բալիկների ճիշտ նստելու համար։

Ծնողները բերում են նրանց, սայլակները թողնում են միջանցքում, եւ նստում են այս աթոռների վրա, իհարկե, անպայման դաստիարակների ներկայությամբ»։

Կարինե Հարությունյանի խոսքով՝ գոտիները կպած են այդ աթոռներին, ոչ թե առանձին, դրանցով երեխաները կապվում են։

hraparak.am