Հիմա ուշադիր նայեք էս երեխաներին ու հասկացեք, թե ինչերի մեջով են անցել… Հրայր Թովմասյանի երեխաներից էլ չխոսեք․ՏԵՍԱՆՅՈՒԹ

368

Այ էս կադրերը նայեք, ու էլ մյուս անգամ չհամարձակվեք բարբաջել ԱԱԾ հարցաքաննության հրավիրված Հրայր Թովմասյանի երեխաներից:
Հա, Փաշինյան Նիկոլի երեխաներն են «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի դիմաց, սպասում են, թե երբ է իրենց հայրը վերջապես լինելու ազատության մեջ 3 տարի տևած հետապնդումներից ու ազատազրկումից հետո:

Էն Փաշինյան Նիկոլի, որ փողոց էր դուրս եկել պայքարելու իշխանությունը զավթողների դեմ, անարդարության դեմ կեղծված ընտրությունների դեմ, փողոց էր դուրս եկել պայքարելու մեր ու Ձեր երեխաների ապագայի համար…


Իսկ նույն Թովմասյան Հրայրն այդ ժամանակ նախարար էր, ում օրոք քաղբանտարկյալ Փաշինյանը ապօրինի կերպով զրկված էր անգամ նամակագրության իրավունքից: Փաշինյանի մոտից ապօրինի կերպով առգրավվում էին անգամ թուղթ ու գրիչը:
Հիմա ուշադիր նայեք էս երեխաներին ու հասկացեք, թե ինչերի մեջով են անցել…

Տարոն Չախոյան

barevblog