Կիտրոնով ու կերակրի սոդայով դեմքի ամենաօգտակար դիմակը

306

Կերակրի սոդայի օգտակար հատկությունների մասին բոլորս լավ գիտենք: Այն լայնորեն օգտագործվում է կենցաղում, խոհանոցում ու կոսմետոլոգիայում: Այն հանդիսանում է դեմքի դիմակների պատրաստման համար օգտագործվող լավագույն բաղադրիչներից մեկը:

Վերջինիս օգնությամբ պատրաստված դեմքի դիմակների օգտագործման շնորհիվ հնարավոր կլինի մոռանալ անքնության, սթրեսի կամ հիվանդության հետևանքով աչքերի տակ առաջացած սև շրջանակների մասին: Այն նաև օգնում է ազատվել պզուկներից, կորյակներից և այլն:

 

Դեմքի համար նախատեսված այս հիանալի դիմակի պատրաստման համար անհրաժեշտ է.

 

• 2ճ/գ կերակրի սոդա,
2 կաթիլ թեյի ծառի յուղ,

• Կես հատ կիտրոնի հյութ

Պատրաստման եղանակը՝

Խառնել բոլոր բաղադրիչներն այնքան, մինչև որ ստացվի միասեռ քսուքանման զանգված:

Օգտագործումը՝

Դիմակը քսել դեմքի վրա և թողնել 3 րոպե, 1 շաբաթ հետո կրկնել այդ պրոցեդուրան ու դիմակը դեմքի վրա թողնել 10 րոպե, որից հետո լվանալ ջրով:

Զգայուն մաշկի դեպքում կարելի է  խառնուրդին ավելացնել մի փոքր քանակությամբ ջուր:

Ինչով է պայմանավորված այս դիմակի արդյունավետությունը

• Կերակրի սոդան լավ մաքրում է մաշկն ու հեռացնում է մահացած բջիջները, մաքրում է ծակոտիներից ամբողջ կեղտն ու հանգտացնում է դեմքը:

• Թեյի ծառի յուղը շատ օգտակար է հատկապես կորյակների ու պզուկների դեպքում:

• Կիտրոնի հյութը կրճատում է պզուկների ու արևի ճառագայթներից պիգմենտային կետերի  առաջացման հավանակնությունը

Արդյունքը միանշանակ կզարմացնի ձեզ:

lavinfo.com