5 անիծված նկարներ, որոնք միայն ու միայն դժբախտություն կբերեն ձեր տուն. դրանց պատմությունը (Photo)

416

Արվեստը մեծ կապ ունի մարդկային հոգու հետ՝ լինի դա երաժշտություն, գրականություն կամ էլ բնանկար: Արվեստի մարդիկ չափազանց զգացմունքային են: Նրանք շատ լավ են զգում ու հասկանում զգացմունքները: Արվեստը մարդու կյանք կարող է բերել լույս, ջերմություն և սեր:

«Նահատակ», անհայտ հեղինակ

Ասում են, որ եթե լավ նկար ես ցանկանում ստանալ, ուրեմն՝ արյունդ հետը պետք է խառնես: Ասում են, որ երեկոյան այս նկարից լաց ու ճիչ է լսվում:

«Սիրային նամակագրություն», Ռիչարդ Քինգ

Այս նկարը գտնվում է Տեխաս նահանգի հյուրանոցներից մեկում: Այս նկարում պատկերված է սենատորի աղջիկը, ով մահացել է հենց այդ նույն հյուրանոցում: Ասում են, որ նկարի մեջ երեխայի աչքերը շարժվում են, իսկ մնացածն էլ ասում են, որ նկարին նայելիս սրտխառնոց ու գլխապտույտ են զգում:

«Անձրևի կին», Սվետլանա Տելեց

Նկարի համար պահանջվել է ավելի քան 5 ժամ: Կինը նշում է, որ դա նկարելիս նրան ուրիշ մեկն էր կառավարում: Նա նկարելիս տարբեր ձայներ էր լսում: Այդ նկարը գնել են երեք անգամ, սակայն հետո վերադարձել են նկարչուհուն: Գնորդներն ասում են, որ նկարի առկայության ժամանակ անքնություն ու գլխացավեր են ունեցել:

«Լացող տղա», Ջովանի Բրագոլին

Բրագոլին նկարել է շուրջ 65 նկար, որոնք հիմնականում վերաբերում են լացող երեխաներին: Այս նկարը շատ հայտնի է դարձել, և նույնիսկ սկսել են կեղծել այն: Սակայն ինչպես պարզվում է, նկարը հրդեհ է առաջացնում:

Բերնարդո դը Հալվեսի դիմանկարը-անհայտ հեղինակ

Այս նկարը նույնպես Տեխասի հյուրանոցներից մեկում է պահվում: Հյուրանոցի տերերը ասում են, որ զորավարը միշտ հետևում է իրենց:

blognews.am