Խնդրանքների կատարման աղոթք

206

Բարերար Աստված,

ծնկի եկած աղաչում ենք Քո գթության համար։

Ինչպես Քո ծառաներին խոստացար՝ ասելով.

«Ամեն ինչ, որ աղոթք անելով խնդրեք և հավատաք, թե կստանաք, կտրվի ձեզ» (Մարկոս 11:24),

այս պահին Քեզ հավատացողներիս խնդրանքները

իրենց բարի կատարմանը հասցրու,

որովհետև մեր հույսը Քո վրա ենք դրել։

Քո առատ ողորմությամբ մխիթարի՛ր մեզ և

առաջնորդելով հասցրու երկնքի անպատմելի արքայությանը, որպեսզի Ամենասուրբ Երրորդությունդ փառավորվի և պատվի

արժանանա, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից։ Ամեն։

lavinfo.com