Վիրաբույժները խնդրում են բոլորին այլևս երբեք չհագնել ուգիներ․ ահա թե ինչու

468

Մոտենում է ցուրտը և բոլոր նորաձև մարդիկ հանում են իրենց պահարանից տաք կոշիկները։ Արդեն մի քանի տարի է, որ ավստրիալական ուգիները համարվում են մոդայիկ։ Դրանք շատ փափուկ են, առաջին հայացքից հարմար և նորաձև։ Սակայն ինչպես հաստատում է բժիշկ-օրթոպեդ՝ Իեն Մակդեմոտը, ուգիները կարող են առաջացնել շատ վնասներ առողջության համար։

Ոտքը այս կոշիկի մեջ հարմար և ամրապնդված չէ մի տեղում, որն էլ հետագայում հանգեցնում է սխալ քայլվածքի։ Փափուկ տակացուն հանգեցնում է ոտնաթաթի դեֆորմացիայի, քանի որ այն ամորտիզացիայի չի ենթարկում ոտքի կրունկը քայլելու ընթացքում։ Եվ ամեն քայլի հետ ոտքը ստանում է միկրովնասվածքներ։ Քանի որ ուգիները չունեն կրունկ, դրա պատճառով ոտքի կրունկը աստիճանաբար իջնում է ներքև։

Ոտքի կրունկների ցածր մակարդակում գտնվելը աճեցնում է կոճերի, ծնկների և կոնքերի հիվանդություններ ունենալու հավանականությունը։ Վերջույթների լարվածության դեպքում, նրանք ավելի շատ են հակված վնասվելու։ Իսկ նրա համար, որպեսզի ուգիները չսայթակեն, այն հագնողը անընդհատ փորձում է ուղղել ոտքը։

Ուգիները հատկապես վնասակար են երեխաների համար։ Նրանք ոսկորները դեռ աճում են և հանգիստ կարող են դեֆորմացվել։ Ծնկի վրա լրացուցիչ բեռը հանգեցնում է նստատեղի ոսկորների փոփոխության, որն էլ իր հերթին ողնաշարի հիվանդություններ է առաջացնում։

Օրթոպեդները ահազեկում են, որ եթե անգամ չհրաժարվեք ավստրիալական ուգիներից, ապա գոնե պետք է սահմանափակեք այն հագնելու քանակը։ Բժիշկները առաջարկում են հագնել այն օրվա մեջ մի քանի ժամ, ընթացքում անպայման ընդմիջումներ տալով։

lavinfo.com