Ուոլ Սթրիթի կախարդը. աշխարհի ամենաժլատ, բայց շատ հարուստ կինը, ում ժլատության պատճառով նրա տղան հաշմանդամ դարձավ (Photo)

252

Ի՞նչ կանեք, եթե միանգամից հարստանաք: Երևի միանգամից մեքենա կամ էլ շքեղ առանձնատուն կգնեք: Իսկ մեր այսօրվա հերոսուհին մի գրոշ անգամ չի ծախսել սեփական երեխայի վրա: Նշեմ, որ նա աշխարհի ամենահարուստ կինն էր:

Ամերիկուհի Հենրիետա Ռոբինսոնը ծնվել է 1835 թվականին: Նրա ծնողները հայտնի գործարարներ էին: Աղջնակին դաստիարակել է պապիկը։ Նա իր սեփական պատկերացումներն ուներ աղջիկ երեխաներին դաստիարակելու վերաբերյալ: Հեքիաթների փոխարեն աղջիկը ֆինանսական հաշվետվություններ էր կարդում: Զարմանալի է, բայց աղջիկը դեռ 6 տարեկանից էր զբաղվում այդ ամենով։ Արդեն 13 տարեկանում նա հաշվապահությամբ էր զբաղվում, իսկ 15 տարեկանում ընդունվել է տնտեսագիտական թեքումով դպրոց:

Հոր մահից հետո Հենրիետան ժառանգեց ողջ ունեցվածքը, և այդ ժամանակից էլ սկսվեց նրա ֆինանսական պատմությունը: 33 տարեկանում Հենրիետան ամուսնացել է Էդվարդ Գրինի հետ, ով բավականին հարուստ էր: Մինչ ամուսնությունը կինն ամուսնական պայմանագիր է կնքել, որ ամուսինը ոչինչ չի կարող պահանջել իրենից: Այդ ժամանակ այդպիսի պայմանագրերը տարածված չէին: Հենրիետան շատ ժլատ էր: Ամուսնության ընթացքում կինը ունեցել է երկու երեխա:

Հենրիետան շարունակում էր ֆինանսով զբաղվել, սակայն երբեք ոչ մի գրոշ չի ծախսել: Նա գնում էր ամենաէժան ուտելիքները, լվանում էր հագուստի միայն շատ փոշոտված հատվածները, միշտ կրում էր սև հագուստ, այդ պատճառով էլ մարդիկ իրեն տվել էին «Ուոլ Սթրիթի կախարդ» անվանումը: Օրերից մի օր Հենրիետան բացահայտեց, որ ամուսինը գաղտնի օգտագործում է իր գումարից: Դրանից հետո նա ապահարզան պահանջեց ամուսնուց և վռնդեց նրան տանից:

Հենրիետան՝ աղջկա հետ

Ամենավատն այն է, որ կինը գումարը խնայում էր նաև սեփական երեխաների վրա: Նրանք զրկված էին ոչ միայն սովորական մանկական ուրախությունից, այլ նաև էլեմենտար բժշկական օգնությունից: Կնոջ տղան կոտրեց ոտքը: Մայրը երեխային հիվանդանոց տեղափոխելու փոխարեն տանում է աղքատների համար նախատեսված հիվանդանոց, սակայն բժիշկները ճանաչում են կնոջը և հրաժարվում նրանց ընդունել: Ժամանակն անցնում էր, իսկ տղայի ոտքը դեռ կոտրված էր: Կնոջ ժլատության պատճառով երեխայի ոտքը կտրեցին:

Հենրիետան մահացավ 81 տարեկանում: Մահացավ այն ժամանակ, երբ խանութպանի հետ կռվում էր կաթի գնի համար: Գինեսի գիրքը նրան համարել է աշխարհի ամենաժլատ կինը, չէ՞ որ մահվանից առաջ էլ մտածում էր գումարի մասին:

blognews