«Վերջերս ես շատ փակ եմ ապրում ու քիչ եմ հանրայնացնում կյանքս». Շուշան Երիցյան

225

Մոդել, դերասանուհի եւ գեղեցկության մրցույթների դափնեկիր Շուշան Երիցյանը հոկտեմբերի 12-ին դարձավ 27 տարեկան: Մոդելը, որը միշտ աչքի էր ընկնում ամենաթեժ քննարկումներում, եւ իրեն բնորոշ անկեծությամբ պատասխանում իր մասին բոլոր ասեկոսեներին, կյանքի այս փուլում հասկացել է, որ ցանկանում է անձնականը հնարվորինս փակ պահել հանրության ուշադրությունից:

Հենց այդ նպատակով էլ Շուշանն այս տարի տարեդարձը նշել է Հայաստանից դուրս. թե որտեղ չցանկացավ շեշտել, պարզապես նշեց, որ նախընտրել է լինել միայն մոտ եւ հարազատ մարդկանց շրջապատում:

«Այս տարվա տարեդարձս իր ֆորմատով տարբերվում էր: Վերջերս ես շատ փակ եմ ապրում ու քիչ եմ հանրայնացնում կյանքս: Ծննդյանս օրը հենց այդպես էլ անցավ՝ փակ միջոցառում՝ առանց լուսանկարների եւ լուսաբանման: Ծնունդս նշել եմ Հայստանից դուրս, որպեսզի հեռու լինեմ աչքերից, ինձ շատ մոտ եւ մտերիմ մարդիկ էին միայն ներկա»,-ասում է մոդելը՝ հավելելով, որ մինչ օրս ստանում է բազում նվերներ եւ շնորհավորանքներ.

«Քանի որ երկրում չէի, անակնկալները դեռ շարունակվում են, սակայն ամենամեծ նվերն իմ կողքին գտնվող մարդկանց եմ համարում»:

Շուշանը նշում է՝ տարեդարձից տարեդարձ իր կյանքում փոփոխություններն ակնհայտ են լինում.

«Իհարկե, տարբերություն զգում եմ. ամեն տարիք իր երանգներն ունի. ես բաց եմ փոփոխությունների համար»:

Ի տարբերություն շատ կանանց՝ Շուշանը, սակայն, տարիքից չի վախենում.

«Դա բնական երեւույթ է. ինձ համար չկա լավ ու վատ, երիտասարդ կամ մեծ տարիք. ես կյանքի իդեալիզմից դուրս եմ ապրում: Ես գտել եմ իմ լավագույն «ԵՍ»-ի հետ կապը: Ինձ համար նաեւ շատ կարեւոր ձեռքբերում է բուսակերության անցնելն ու իմ նոր արժեքային համակարգը»:

Իսկ երկրպագուներն այս շրջանում Շուշան Երիցյանին կարող են տեսնել «ՀայԼեվել» սիթքոմում, ինչպես նաեւ՝ «Ազնիվ գողերը» ֆիլմում, որը մեծ էկրաններին է:

mdiamall.am