Ցնցված եմ ոստիկանների նկատմամբ կատարված դաժան գործողությունից, դրա համար մեղադրում եմ իշխանություններին. Վարուժան Ավետիսյան (տեսանյութ)

232

Ցնցված եմ ոստիկանների նկատմամբ այդ դաժան գործողությունից և առաջին հերթին՝ ոստիկանի զոհված լինելու փաստի առթիվ: Այս մասին դատարանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության խոսնակ Վարուժան Ավետիսյանը:

Ըստ նրա՝ որոշակի մշուշություն կա առ այն, որ ասում են՝ երկու պատանիները եղբայրներ են․ դա քիչ հավանական է։ «Բայց որևէ բան բացառված չէ: Ես 2018 թվականի մայիսի 17-ին ասել եմ, որ եթե մենք որպես ժողովուրդ, որպես պետություն փորձենք սահմանադրականություն հաստատելու փոխարեն պահպանել կեղծ սահմանադրականություն, իրավունք կիրառելու փոխարեն կիրառենք կեղծ օրենք, եթե արդարություն հաստատելու փոխարեն ու դրանից առաջ ձգտենք հաստատել կեղծ սեր և հանդուրժողականություն, ապա այն թանկ արյունը, որ մեր թավշյա հեղափոխություն անելու շնորհիվ խնայվեց, վերածվելու է թարախի, իսկ դա մաքրելու համար շատ ավելի մեծ քանակությամբ արյուն ենք կորցնելու»,- հայտարարեց նա:

Ավետիսյանը նշեց նաև, որ կառավարման ճգնաժամ կա և այդ ճգնաժամը խորանում է, որի պատճառով ,ցավոք սրտի, առաջանալու են նման իրավիճակներ: «Դատապարտում եմ դա և շատ խիստ եմ դատապարտում: Այսպիսի անկառավարելի վիճակ ստեղծելու համար մեղադրում եմ այսօրվա իշխանությոններին, որովհետև բավարար արդյունավետ քայլեր չեն կատարում»,- հայտարարեց նա:

tert.am