Պատմության թոփ-3 ամենագեղեցիկ կանայք՝ ում գեղեցկության մասին առասպելներ են հյուսվել

291

Մարդուն բնորոշ է ձգտումը գեղեցիկի և գրավիչի հանդեպ։ Ժամանակի ընթացքում նախասիրությունները փոխվում են։ Օրինակ ըստ հին հույների կատարյալ մարդը պետք է ունենար հարմոնիկ կառուցվածք։ 20-րդ դարի 70-ական թվականներին մեծ սեր էին վայելում նիհար աղջիկները։ Այնուամենայնիվ բոլոր ժամանակաշրջաններում պահպանվել են գեղեցկության ստանդարտ էտալոնները. կատարյալ և համաչափ դիմագծեր, շլացուցիչ արտաքին և բնատուր գրավչություն։

Կլեոպատրա

Եգիպտոսի թագուհին պատմության մեջ է մտել ոչ միայն որպես հզոր թագուհի, այլ նաև որպես կին՝ ով կրքոտ սիրել է Մարկո Անտոնիոյին։ Մինչև հիմա հստակ հայտնի չէ, թե ինչպիսի տեսք է ունեցել Կլեոպատրան։ Հին մանրադրամների վրա պատկերված է կանացի պռոֆիլ՝ ալիքաձև մազերով, մի քիչ առաջ եկած կզակով, մեծ աչքերով և գեղեցիկ քթով։ Եթե հավատանք պատմական գրություններին, ապա թագուհին եղել է իմաստուն և գրավիչ կին։ Նա ունեցել է կախարդող ձայն և բնական գրավչություն։

Նեֆերտիտի

Հին Եգիպտոսի փարավոն Ամենհոտեփ 4-րդի կինն է։ Անունը թարգմանաբար նշանակում է «ժամանած գեղեցկուհի»։ Ամուսնիը չափից շատ էր սիրում իր կնոջը։ Երբ Նեֆերտիտին դարձավ 12 տարեկան նրան որպես նվեր ուղարկեցին Ամենհոտեփին։ Համաձայն հինեգիպտական օրենքներին կնոջը պետք է հողարկավորեին փարավոնի հետ, սակայն արքայի որդին փրկեց գեղեցկուհուն՝ դարձնելով նրան իր կինը։ Նեֆերտիտի կիսանդրին գտել է հնագետ Լյուդվիգ Բորհարդը։ Կնոջ արտաքինը առաջին հայացքից գրավել է մարդկանց. արտահայտիչ աչքեր, հաստ շուրթեր, խիտ հոնքեր, երկար պարանոց։

Թամարա թագուհի

Թագուհու անվան հետ է կապված Վրաստանի ամենալավ ժամանակաշրջաններից մեկը։ Նրա շնորհիվ ամբողջ երկրով մեկ կառուցում էին տաճարներ և եկեղեցիներ, մարդիկ դարձան քրիստոնյա։ Թամարայի ժամանակաշևջանում ապրող բանաստեղծներն անդադար գովաբանում էին նրա գեղեցկությունը և բարձր ինտելեկտը։ Նրան համարում էին գեղեցիկ կազմվածք ունեցող։ Վրաստանի եկեղեցին սրբադասել է թագուհուն։ Իրականում նա չի զոհվել, ուղղակի ոսկյա ննջարանում քուն է մտել։ Երբ մարդկանց համար ամեն ինչ ավելի վատանա՝ նա կարթնանա իր քնից և նորից կիշխի նրանց։