«ՀՀԿ-ն կրկին զայրացել է. վայ Կիկոս ջան, վայ որդի ջան». Սոֆյա Հովսեփյան

308

«Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՀՀԿ-ն և մնացած ընդդիմադիր ուժերը կրկին զայրացել են, կրկին պատմություններ է հյուսվում։ Վայ Կիկոս ջան, Վայ որդի ջան։ «Փաշինյանը Սահակյանի հետ հանդիպմանը Արցախի դրոշը միտումնավոր չի դրել, Ադրբեջանի խաղն է խաղում և այլն, և այլն»։

Աշխատանքային հանդիպումների նկարներ կան իրենց ժամանակ էլ, երբ էլի դրոշը չի դրվել։ Պարզապես, մենք անգամ որպես ընդդիմադիր, կրկին բարոյական էինք և Արցախի հարցը նման կերպ չէինք շահարկում։

Նկարներ չեմ դնում իմ էջում։
Սրտացավությունը ձևականություն չէ և չեղած տեղից հեքիաթ մի հորինեք և որպես բացարձակ ճշմարտություն ներկայացրեք»։

mamul.am