Բժիշկները նշել են, թե մանկական մահացության որքան դեպքերից կարելի է խուսափել միայն ձեռքերը լվանալով

234

Հոկտեմբերի 15-ին աշխարհի ավելի քան 70 երկրներում նշվում է Մաքուր ձեռքերի համաշխարհային օրը: Տոնի նպատակը հիգիենայի կանոնները պահպանելը քարոզելն է, ինչի շնորհիվ մի շարք հիվանդություններ կարելի է կանխարգելել:

Հիգիենայի կանոնները չպահպանելը հանգեցնում է այնպիսի հիվանդությունների տարածմանը, ինչպիսիք են դիզենտերիան, հեպատիտ A-ն, տիֆը, ռոտավիրուսային ինֆեկցիաները:

Ամբողջ աշխարհում գրեթե մեկուկես միլիոն երեխա ամեն տարի մահանում է վարակներից, որոնք փոխանցվում են կեղտոտ ձեռքերի միջոցով: Նման ցնցող վիճակագրություն է ներկայացրել Роспотребнадзор-ը:

«Ամեն տարի աշխարհում փորլուծությունից կամ թոքաբորբից մահանում է ավելի քան 1,4 միլիոն երեխա: Վարակների պատճառով նորածինների 15%-ն է մահանում: Ձեռքերը օճառով լվանալն արդյունավետ միջոց է կանխելու այդ ամենը»,-վստահեցնում է Роспотребнадзор-ը:

Նշվում է, որ ծնողների՝ ձեռքերը օճառով հաճախակի լվանալն օգնում է նվազեցնել երեխաների մահացությունը սուր շնչառական վարակներից 20% -ով և սուր աղիքային ինֆեկցիաներից՝ 50%-ով»:

mediamall.am